Տեսանյութը համապատասխանում է իրականությունը․ ՊՆ-ն պարզաբանում է
ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է՝ տեսանյութը համապատասխանում է իրականությունը։
«Համացանցում վերջին ժամերին տարածվում է տեսանյութ, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։
Տեսանյութը համապատասխանում է իրականությունը։
Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի գործուն քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ»,- ասվում է պարզաբանման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ. Արցախի ՊԲ
- Հին Թաղերը ևս վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին. համայնքապետ
- Ռուս խաղաղապահները Հին շենում և Մեծ շենում ստեղծել են նոր դիտակետեր. Rbc
- Ռուստամ Մուրադովը՝ Հադրութի երկու գյուղերում առկա իրավիճակի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին