ՌԴ ՊՆ հերքել է Ռուս խաղաղապահների շրջափակման մեջ հայտնված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների շրջապատման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, չորեքշաբթի լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից: Այդ տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Տեղեկատվությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերը հայտնվել են կողմերից որևէ մեկի շրջապատման մեջ, չի համապատասխանում իրականությանը: Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումներն առաջադրանքները կատարում են կանոնավոր ռեժիմով ՝ ինչպես դիտակետերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանումն իրականացնելիս»,-նշել են նախարարությունում:
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հադրութի շրջանի Հին թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում ադրբեջանի զորքերով շրջափակված են նաև ռուս խաղաղապահների խումբը:
«Մեր տեղեկություններով, այդ թվում` ռուս խաղաղապահները շրջափակված են: Կապի հետ խնդիրներ կան, քանի որ տեղանքի պատճառով կան որոշակի խնդիրներ հաղորդակցության հետ: Ավելին, նման խնդիրներ ունեն նաև ռուս խաղաղապահները, և մենք այնտեղ ունենք որոշակի ճգնաժամային իրավիճակ »,-ասել էր Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան