Վարդան Բալյան. Մենք իրավունք չունենք լռել
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Դիմում եմ իմ հայրենի Սյունիքի մարզի բնակիչներին, Սյունիքի մարզի բոլոր ութ համայնքների ղեկավարներին և ավագանիներին, զինվորականներին, ուսուցիչներին, բժիշկներին, բոլորին, ովքեր հայրենատեր են, ովքեր մեր նահատակ հերոսներին և դավաճանված զինվորներին պարտական են պահպանելու հայրենիքը, մեզ պատուհասած արհավիրքը պարտավոր ենք հաղթահարել ժողովրդի միասնությամբ, Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, այդ ողնաշարը պետք է ուղղել ու հայության պարանոցին քարաբեռ դարձած անգործունակ իշխանական դիլետանտների, դեգեներատների և ավանտյուրիստների ախտածին, հանցավոր խմբակից վարակազերծել մեր պետությունը։
Դեկտեմբերի 19֊ին մեր երկրում եռօրյա համազգային սուգ է հայտարարված։ Դավաճանված զինվորին պարտության առաջնորդած վարչապետը սգո թափորը շփոթում է երթի հետ, որ իր ղեկավարությամբ պիտի ուղղվի դեպի մեր համազգային սրբության սրբոց Եռաբլուր։ Մեր լռությունն ու արհամարհանքը արժանի պատասխան կլինեին այլ պայմաններում, բայց հիմա մենք պարտավոր ենք չլռել, մենք իրավունք չունենք լռել։
Դեկտեմբերի 18֊ին համազգային Սգին ընդառաջ պետք է ոտքի կանգել, պատմության ընթացքում երբևէ պարտություն չտեսած Սյունիքը, հայոց անկախ պետականության ամենատևական պատմությամբ նահանգը, Դավիթ Բեկի, Անդրանիկի և Նժդեհի զինվորների հայրենիքը, պետք է կանգնեցնի այս կործանարար ընթացքը դեպի քաղաքացիական պատերազմ։
Բոլորս պետք է լինենք հրապարակներում, բոլորս՝ մեծ, թե փոքր, ահել֊ջահել, բոլորս՝ կուսակցական, թե անկուսակցական։ Համազգային սգին ընդառաջ խոնարհեք բոլոր դրոշները ու թող ծածանվի միայն հայոց եռագույնը»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Սկսում ենք նոր շարժում, Վերածննդի շարժում
- Վարդան Բալյան. Այս իշխանության հեռանալու որոշումը սկզբունքորեն արդեն համաձայնեցված է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին