Վլադիմիր Գասպարյան. Այսօր, քանի դեռ հնարավորությունն ունեն, պետք է պատասխան տան օրենքի առաջ
«Մեր զինվորը կռվել է շատ լավ, նա շատ լավ կռվել գիտի, նա լավ հոգի ունի։ Բայց տեղի ունեցավ այն, ինչ եղավ»,- ասաց գեներալ-գնդապետ, նախկին ոստիկապետ Վլադիմիր Գասպարյանը «5-րդ ալիքի» «Հարցազրույց» հաղորդմանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, ինքը պատերազմի մեկնարկի օրերին եղել է Արցախում, տեսել շատ բաներ, չորրորդ օրը հասկացել է՝ օպերացիայի խնդիր չէ, բանակի կառավարման խնդիր կա։
«Երբ գնացի ազատամարտիկների միություն, տեսա գնեերալներին՝ Օգանովսկուն, Մնացականյանին, Ղարամյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, տիկին Ժաննային։ Ես տեսա մեծ հոգս ու մեծ վիրավորվածություն նրանց դեմքերին։ Նրանք վիրավորված էին ու գործում էին ինքնուրույն։ Նույն վիճակում էր նաև Վիտալի Բալասանյանը։ Տղերքը վատ էին զգում, որ չէին կարողանում ինֆորմացիա ստանալ»,- ասում է Գասպարյանը։
Նրա խոսքով, ամեն ծառ ու թուփ, արահետ, զինվորին ոգեշնչել իմացող, ռազմական փորձ ունեցող գեներալներին մեկուսացնելը կանխամտածված էր։
«Իմ մասնագիտությունն է թույլ տալիս ասել, որ կանխամտածված էր։ Ես ինքս հարցեր ունեմ։ Սա իմ երկիրն է։ Մեզ հաղթածներին պարտվածներ դարձրեցին, հող հանձնողներ սարքեցին։ Եթե դավաճանություն չլիներ, հող չէր կարող հանձնվել։ Ժամանակը կգա, այդ հարցերին պատասխաններ կտրվեն։ Եվ այդ ժամանակը շուտ է գալու։ Դեռ պետք է պատասխան տրվի իմ տղաների համար՝ ոստիկանության տղանների համար։ Լուրջ պատասխան պիտի տան։ Ինչպես պատահեց, որ 44-ից 40-ը Շուշիում զոհվեցին։ Մեզ շատ լուրջ պատասխան պետք է տան։ Ինչո՞ւ էին նրանց թողել Մշակույթի տանը, ինչու էին տարել ու սարերում թողել։
Նրանք իմ զինակից ընկերներն են։ Պետք է պատասխան տան, որ զինվորին հուղարկավորել են առանց զինվորական պատիվներ մատուցելու, գաղտագողի, կամաց-կամաց, սուս ու փուս։ Չի լինում այդպես։ Այսօր, քանի դեռ հնարավորությունն ունեն, պետք է պատասխան տան օրենքի առաջ, պետք է օգտվեն այդ իրավունքից։ Հակառակ դեպքում՝ չեմ պատկերացնում նույնիսկ ինչի է ընդունակ զայրացած ժողովուրդը։ Երբ կորցնում ես քո զավակներին, երբ ամեն օր գիտակցում ես, որ նույնիսկ մարմինները չես ստանալու։ Դուք չեք պատկերացնում ինչ է դա։ Թող մտածեն վաղվա մասին»,- ասաց նա։
Գասպարյանը Փաշինյանին ոչ մի կերպ գերագույն-գլխավոր հրամանատար չի որակում, քանի որ ծառայած չէ, մարտական գործությունների մասնակից չէ, բանակի հոգսերով ապրող մարդ չէ։
«Դու ասում ես՝ ընտրյա՞լ ես, դու ընտրյալ չես։ Գոնե ես գիտեմ։ Նրան ժողովրդի մի մասն է ընտրել, կեսն է մասնակցել։ Մի բան ասեմ, էս ժողովուրդը, ոնց որ հայ ազգի վրա խաթա է դարձել։ Ես ազգի կողմնակից եմ։ Էսօր ազգն է վտանգված, դրա համար եմ խոսում»,- ասաց Գասպարյանը։
Նա, դիմելով ոստիկանության աշխատակիցներին, ասաց. «Տղեք, ես ձեզ ուրիշ բան եմ սովորեցրել, ես ձեզ հետ միասին անքուն գիշերներ եմ անցակցրել, փողոցում ձեզ հետ միասին եմ կանգնած եղել։ Մենք նույնն ենք եղել։ Ես իմ տղեքին կոչ եմ անում սթափվել, չկատարել անօրինական հրամաններ ու քմահաճույքներ։ Լուրեր տարածվեցին, որ ոստիկանապետը ազատման դիմում է գրել։ Ես չգիտեմ՝ ճիշտ է, թե ոչ։ Եթե ճիշտ է, ես ողջունում եմ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան