Փարիզի քաղաքապետարանը տուգանվել է 90 հազար եվրոյով` չափազանց շատ կին ղեկավարների պատճառով
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի քաղաքապետարանը կվճարի 90 հազար եվրո տուգանք՝ քաղաքային վարչությունում կանանց շրջանում շատ ղեկավար պաշտոններ բաժանելու համար: Այս մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ ելույթ ունենալով քաղխորհրդի նիստում, որի գրառումը տեղադրվել է Twitter-ում:
«Քաղաքը ստիպված է տուգանք վճարել ղեկավար պաշտոններում չափազանց շատ կանանց նշանակելու համար: Նշանակումների 69 տոկոսը՝ 11 կին է, և 5 տղամարդ: Եվ այդ պատճառով, քաղաքային վարչակազմը [ըստ ղեկավարների] դարձել է չափազանց ֆեմինիստական», - ասել է Իդալգոն:
Tass-ի հաղորդմամբ, խախտումը տեղի է ունեցել 2018-ին նոր պաշտոնների բաշխման ժամանակ, սակայն այն հայտնաբերվել է միայն վերջերս՝ Ֆրանսիայի քաղաքացիական ծառայության նախարարության կողմից աուդիտի ընթացքում:
Օրենքի համաձայն՝ պաշտոններում նշանակվելիս տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը պետք է լինի առնվազն 60-40, իսկ իդեալական դեպքում դրանք պետք է հավասար լինեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին