Հայասպան Նիկոլ, դու հայ ժողովրդի հերթական ցեղասպանություն իրագործած անասուն ես. ակցիա Կառավարության դիմաց
«Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով բողոքի ակցիա է մեկնարկել Կառավարության շենքի դիմաց։
«Մենք կորցնում ենք նոր տարածքներ ու նոր ճանապարհներ, այ դավաճան։ Դու ի՞նչ ես անում այդ շենքում նստած։ Պարգևավճար բաժանելուց, իշխանությունդ պահելուց, լափելուց բացի ուրիշ ի՞նչ ես ի վիճակի անելու, Նիկոլ։ Հավաքի քայլարածներիդ, գնա։ Նիկոլ, գնա, քանի դեռ ուշ չէ, քանի հետևիդ չեն տվել, դուրս շպրտել այդ շենքից։ Մեկ է, դու անուն չունես, հեղինակություն չունես, հարց լուծող չես, մեր երկիրը պահող ու պաշտպանող չես»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հիմա արդեն Ադրբեջանի ազգային հերոս է։ Այս հայտարարությանը հետևեցին «Այո՛» վանկարկումները։ Ապա, ներկա բոլոր քաղաքացիները միաձայն սկսեցին բղավել. «Դավաճան, հեռացիր»...., «Դավաճան, հեռացիր»։
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ասաց. «Նիկոլ Փաշիև, դու ազգությամբ ադրբեջանցի ես, անձնագրով՝ հայ։ Հայասպան Նիկոլ, դու հայ ժողովրդի հերթական ցեղասպանություն իրագործած անասուն ես»։
Նա նշեց, որ հացադուլի մեջ է, ապա հավելեց. «Նիկոլ, կզել ես դու, ոչ թե հայ զինվորը»։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ Կառավարության ղեկը ստանձնած «մեխի գլուխը» ոչ մի գործառույթ չի իրականացնում, և նա որևէ կերպ չի զբաղվում երկրի հարցերով։
«Երկիրը անտերության է մատնված, և ամեն անհատ, ամեն առանձին հրամանատար, ստիպված է ինքը գտնել իր գլխի ճարը, բանակցել թշնամու հետ, և ինչ-որ կերպ պահել մեր երկրի սահմանը։ Մենք քեզ կոչ ենք անում, Նիկոլ, հեռացիր, քանի դեռ ունենք իրավական պետություն, որը քեզ հնարավորություն է տալիս ունենալ անձնական անվտանգություն։ Այն պահից սկսած, երբ մենք կորցնենք այդ պետականությունը, ոչ մեկ ի վիճակի չի լինելու ապահովել քո անվտանգությունը, և դու ստիպված ես լինելու մտնել ամեն պատի ծակ, որպեսզի կարողանաս խուսափել մարդկանց զայրույթից»,- վստահ նշեց ակցիայի մասնակիցը։
Նրա խոսքին հաջորդեցին «Նիկոլ, դավաճան» վանկարկումները։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Գյումրի-Բավրա ավտոճանապարհը
- Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը
- Փաշինյանի լայվի արձագանքները. Հողատու, անթասիբ, դավաճան... հրաժարական