Զոհված զինծառայողի մայր. Համաձայն եմ Կարին Տոնոյանի հետ, հողատուն իրավունք չունի մտնել Եռաբլուր Սրբավայր
Արցախյան պատերազմում զոհված 20-ամյա զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը հրապարակել է Արցախի հերոսի մոր՝ Կարին Տոնոյանի հարցազրույցն ու գրել.
«Կարդում եմ մեկնաբանությունները ու զզվանք ապրում... Համաձայն եմ Կարին Տոնոյանի հետ՝ հողատուն իրավունք չունի մտնել Եռաբլուր Սրբավայր և վերջ»։
Սեպտեմբերի 27-ին սկսած ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվել է 20-ամյա Մխիթար Գալեյանը։ Նա ընկերոջ՝ Հայկի հետ կենդանի վահան է դարձել և փրկել մյուս ընկերոջ՝ Արթուրի կյանքը:
Մխիթարը ծնվել է 2000թ-ի օգոստոսի 17-ին քաղաք Երևանում: Ծառայության ավարտին մնացել էր երեք ամիս:
Journalist.am-ին ընկերները պատմել են՝ իրենց համար Մխիթարի արարքը զարմանալի չէր, նրանք գիտեն տղայի անսահման ընկերասիրության մասին: Շատ լավ գիտակցում են, որ իրենց ճանաչած Մխիթարը երբեք ընկերոջը անօգնական չէր թողնի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան