Մեկ օրվա ընթացքում ավելի քան 600 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղում իրենց տներ․ ՌԴ ՊՆ
Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ նախօրեին տեղափոխվել է 647 մարդ: Ավտոբուսներն ուղեկցվել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության կողմից: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը 23 դիտակետերում:
Ըստ աղբյուրի, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ավելի քան 40 300 փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին