ԵՄ 27 երկրները համաձայնեցրել են հակառուսական պատժամիջոցների վեցամսյա երկարացումը
ԵՄ 27 անդամ երկրների մշտական ներկայացուցիչները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների վեցամսյա ժամկետի երկարացման մասին, որոնք լրանում են 2021 թվականի հունվարի 31-ին: Այս մասին Tass-ին չորեքշաբթի օրը տեղեկացրել է ԵՄ խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը:
«Այո, դեսպանները նոր են պայմանավորվել սահմանափակումները երկարաձգել մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը», - ասել է աղբյուրը:
Դիվանագետի խոսքով, այս որոշումը մոտ ժամանակներս պաշտոնապես կհաստատվի ԵՄ Խորհրդի կողմից, որից հետո այն կհրապարակվի Եվրամիության Պաշտոնական տեղեկագրում և ուժի մեջ կմտնի:
ԵՄ գագաթնաժողովը, որը կայացավ դեկտեմբերի 10-ին, որոշում կայացրեց երկարաձգել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը:
2014-ին Եվրամիությունը պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի Դաշնության դեմ՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների և Ղրիմի՝ Ռուսաստանին միացնելու հետ։ Սահմանվել են ՌԴ պաշտոնյաների մուտքի արգելքներ ԵՄ երկրներ, ակտիվները սառեցվել են: Ներդրվել են նաև առևտրային, ֆինանսական և ռազմական բնույթի սահմանափակող միջոցառումներ: Ի պատասխան՝ Ռուսաստանն արգելք է դրել Եվրամիությունից մի շարք պարենային ապրանքների ներմուծման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա