Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 892 զոհված զինծառայողի մարմին
Որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 15-ի դրությամբ հայտնաբերվել է 892 զոհված զինծառայողի մարմին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ԱՀ ԱԻՊԾ-ից՝ տեղեկացնելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են և նշված թիվը կփոխվի այսօր ուշ երեկոյան։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլում և Ֆիզուլիում։
Ինչ վերաբերում է ողջ մնացած զինծառայողների հայտնաբերմանը, ապա պարզվում է միայն մեկ հայ զինվոր է հայտնաբերվել նոյեմբերի 14-ին,՝ Շուշիի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում։ Նույն հատվածում հայտնաբերվել է նաև մեկ ադրբեջանցի։ Այլ ուղղություններում ողջ մնացած զինծառայողներ չեն հայտնաբերվել։
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորածի հարազատ. Մարմինների մեծ մասը մի տոպրակ ոսկոր էր
- Շարունակվում են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներով․ ԱՀ ԱԻՊԾ
- ՊՆ. Որոնողական աշխատանքները շարունակվում են
- Շուշի քաղաքի մերձակայքում որոնողական աշխատանքները սկսված են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան