«Ինչո՞ւ տարար այսքան երեխեքի կոտորեցիր,այսքան տների լույսը մարեցիր». անհետ կորածի մայրը՝ Փաշինյանին
14:53
Անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը փորձեց ճաղերի վրայով անցնել ներսի հատված, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Իսկ ներսում գտնվող հարազատների մի մասն այս պահին հանդիպման են, սակայն դեռ պարզ չէ, թե ով է նրանց ընդունել:
ՊՆ դիմաց կանգնած հարազատաներից մեկն ասաց. «Իմ քրոջ որդին չկա հոկտեմբերի 27-ից, իսկ իմ որդին հիմա Ասկերանում է, երեխայի հոգեկանը լրիվ խանգարված է, ոտքերին փուչիկներ են: Աևձակուրդ էլ չեն տվել:
Տարան, կերան երեխուս գլուխը: Արդեն գժվեցինք, որևէ նորմալ տեղեկություն չեն տալիս: Ամեն օր մի բան են ասում, խաբում են: Սրանք կերան մեր կյանքը:
Պետք է բոլորը դուրս գան: Թուրքն արդեն Հայաստանում է, շրջափակման մեջ ենք, մտնելու է մեր տուն, բոլորին փրթի: Ներսի թշնամիները վաճառում են մեզ»:
13։55
Մայրերից մեկն ասաց, որ որդին սեպտեմբերի 30-ին գնացել է Ջաբրայիլ ու մինչև օրս տեղեկություն չունի:
«Երկու անչափահաս երեխա ունի: Քշում են այստեղ, այնտեղ: Փաստերով գնում ենք, ոչ մի օգնություն չկա: Ինչքա՞ն կարելի է: Գերեզման էլ չունենա՞ այդ երեխան: Բոլորիս համար է գնացել:
Փաշինյանը լավ էլ գիտեր, որ թիկունք չունի կռվելու համար: Ինչո՞ւ արեց սա: Ջանդամ նրանք կերել էին, այսքան զոհեր չէին տվել, մեղքը չեն այդ երեխաները:
Փաշինյանը գիտեր, որ զենք չունի: Ժանգոտած պատրոնը տվել են իմ տղուն, ով վարորդ էր, տարել առաջին գիծ, որ կռիվ տա: Չէր կարում, թող այդ կռիվը չաներ: Ինչո՞ւ տարար այսքան երեխեքի կոտորեցիր, այսքան տների լույսը մարեցիր»,- արտասվելով ասաց անհետ կորածի մայրը:
13։35
Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրն ասաց. «Ոչ մեկ ոչ մի ձևով չի մտածում, երեխայից լուր չկա: Ափսոս չէ այս շենքը, նստել են այստեղ՝ ի՞նչ են անում: Գոնե մի գործ անեն, ծնողների հետ ընկեն, ման գան ոսկորները: Էլ երեխա չկա: Մեռանք ասելով Փաշինյանին՝ ողջ երեխաներ կան, անտառում են: Ասում են՝ չկան, որ լինեն գնում են, ման են գալիս: Այս գիշեր 100 գերի են տարել, 10 հոգու էլ սպանել են: Ծնողին էշի տեղ են դնո՞ւմ: Իրենց չենք հավատում, խաբում են, էլ չենք դիմանում»:
Մայրերից մեկն ասաց. «Երեխուդ տաս պետությանդ, էսօր ընկնես հետևից, որ մարմինը գտնե՞ս»:
«Ո՞ւր են մեր երեխեքը… 20 օրվա ծառայած երեխուն տարաք փուռը տվիք, էսքան ոստիկան ինչի՞ եք բերել ստեղ»,- նշեց մեկ այլ հարազատ:
Անհետ կորած ժամկետային զինծառայողի հայրն ասաց՝ վերջին ստացած տեղեկությունն այն է, որ հոկտեմբերի 3-ին որդին վիրավորվել է. «Անհետ կորած է, որևէ բան չենք իմանում, ամեն տեղ դիմել ենք, որևէ նորություն չեն ասում»:
Հարազատներից մեկը բարկացած գոռում էր. «Արա Նիկոլ, գլխարկս հանեմ, դեմքս հիշի: Մի օր իրար տեսնելու ենք, հիշի դեմքս: Տաս տարի էլ անցնի, իրար տեսնելու ենք: Ո՞ւր են այն 88 պատգամավորները»:
13։15
«Դու սիրտ ունե՞ս: Տուն չեմ գնում, նաֆարս սաղ վարի է գնում»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց անհետ կորած զինծառայողի հարազատը:
«Երեխուս տվել եմ, ումից պետք է ուզեմ: 18 տարեկան լույսի պես երեխեքին տարաք փուռը տվեցիք»,- նշեց մեկ այլ ծնող:
Ոստիկաններից մեկն ասաց, որ ներսում ծնողներ կան, ոստիկանապետն էլ է ներսում: Բայց դրսում գտնվող ծնողներն իրենք էլ են ուզում ներս մտնել:
12։46
Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են պաշտպանության նախարարության դիմաց: Նրանց առջև փակ է անցակետի դուռը: Տղամարդկանցից ոմանց հաջողվեց անցել դարպասներն ու քայլել դեպի ՊՆ վարչական շենքի: Որոշ ծնողներ էլ կոտրեցին ՊՆ ապակյա դուռն ու մտան ՊՆ:
«Եթե պատերազմը 40 օր ավարտելուց հետո 100 գերի են տարել Հադրութի տարածաշրջանից, Ջաբրայլից, անտառներից հավաքել են, ի՞նչ է մտածում այստեղ վեր ընկած ղեկավարությունը:
Հույս ունեինք, որ անտառներում թաքնված են մեր երեխաները, հիմա այդ միակ հույսն էլ արդեն չկա»,- ասում է անցակետի դռան ճաղերի մոտ կանգնած անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը:
Այս պահին ոստիկանական ուժեր են շարվում այն դարպասների մոտ, որտեղից ծնողներն ասել են անցնելու են դեպի ՊՆ վարչական շենք, եթե հինգ րոպեից իրենց չընդունեն:
«Մի տան միջից 10 զոհ ունենք, էլ չեմ դիմում: Ո՞ւր են մեր երեխաները»,- ասաց հարազատներից մեկը:
Նրանք նշեցին, որ իրենց ընդունել են ՊՆ-ում, կառավարությունում, Կարմիր խաչում, ամենուր նույն պատասախանն են ստանում:
«Խաբում են: Մեր երեխեքի գլուխը կերան»,- շեշտեցին ծնողները:
«Բացեք դռները»,- բղավում են անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարվածում դռներին:
Նրանց հաջողվեց կոտրել հսկիչ անցակետի ճաղերը, որից այն կողմ արդեն ապակյա դուռ է, որը կրկին փակ է: Նրանք պահանջում են ոստիկաններից, որպեսզի բացեն դուռը:
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորած զինծառայողների հարազատները կոտրել են դուռն ու մտել ՊՆ
- Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Գյումրի-Բավրա ավտոճանապարհը
- Անհետ կորածի հարազատ. Մարմինների մեծ մասը մի տոպրակ ոսկոր էր
- Կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ. Արցախի ՊԲ
- Մի պարզ հարցի մինչև հիմա իշխանությունը չի պատասխանել՝ որքան անհետ կորած մարդ կա. Տիգրան Աբրահամյան
- Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն պարզաբանումներ է սպասում Արցախի ՊԲ-ից
- Ադրբեջանցիներն ասում են՝ 44 հայ գերի հանձնել են ՀՀ-ին, սակայն շուրջ 100-ին գերեվարել. Տիգրան Աբրահամյան
- Մի հատ ղեկավարի գլուխ եմ կտրելու, իմանամ, որ թուրք եմ սպանել. Անհետ կորածի մայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան