Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Գյումրի-Բավրա ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Գյումրի-Բավրա ավտոճանապարհը՝ Լանջիկի հատվածում, նաև Քեթիի հատվածում: Այս մասին գրել է ու տեսանյութ հրապարակել ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանը:
Քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Երբ երկիրդ վստահում ես հոգեկան հիվանդին, ստիպված կլինես անճարությունից ճամփաներ փակել»,- գրել է Կարապետ Պողոսյանը:
Նշենք նաև, որ փակ է Գյումրի- Երևան ճանապարհը՝ Ազատանի հատվածում:
Բացի այդ, Շիրակի մարզպետարանի դիմաց հավաքվել են քաղաքացիներ:
Aravot.am-ը գրում է, որ Գյումրի-Բավրա մայրուղու Քեթիի հատվածը փակած Խծաբերդի հատվածում գերի ընկած 28-ամյա Հովհաննիսյան Հայկազի հորեղբայրը լացելով ասել է. «Էրեխես հո հավի ձագ չէր, ադրբեջանական կայքերում տեսնում եմ, որ էրեխուս գլխին ավտոմատ են պահել, մեր կառվարությունը ոչինչ չի անում, մենակ երկիր ծախելո՞վ է։ Զենք տվեք, երեխուս ես կգնամ, կազատեմ»:
Նույն աղբյուրը գրում է, որ քաղաքացիները փակել են նաև Գյումրի-Երևան մայրոււղու Լանջիկի հատվածը։
Նշվում է, որ Շիրակի մարզի տարբեր շրջաններից մոտ 100 հոգի շրջափակման մեջ են։
Հարակից հրապարակումներ`
- «Այսքան մարդ եկել է ասելու, որ Հայաստանի անունից չի կարող բանակցել մեկը, ում բոլորը ծաղրում են»
- Արժանապատվության երթ վաղը ևս կլինի. «Չկա տարբերակ, որ Նիկոլը մնա»
- Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը
- Նիկոլ Փաշինյանը և նրա հանցակիցները չեն կարողանա լքել երկիրը. Օդանավակայանի ճանապարհը փակած ցուցարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան