Ինչի՞ եք տարել ու թողել մեր երեխեքին. Փակ ճանապարհներ՝ Շիրակում
Շիրակի մարզում բնակիչները փակել են տարբեր ճանապարհներ: Նրանք ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերում գերության մեջ տեսել են իրենց հարազատներին:
«200 երեխա է, տեր լինող չկա: Իմ տղեն է, զենքը գլխին պահած է: Հայաստանի կառավարությունից մի հոգի չկա բանակցություններ վարի, որ բաց թողնեն: Խաբում են ու խաբում: Ինչքա՞ն կարող են մարդուն խաբել: Երեք ամիս է խաբեցին՝ հաղթում ենք, որտե՞ղ հաղթեցինք»,- ասաց ծնողներից մեկը:
Շիրակի մարզային վարչության ոստիկանության պետ, գնդապետ Արամ Ղազարյանը, դիմելով ճանապարհը փակած շիրակցիներին՝ նշեց, որ եթե ճանապարհ փակելով հարցը լուծվելու է, ինքն էլ կմնա այստեղ, սակայն պատասխան չեն ստանա այս ճանապարհով:
«Մենք սա արել ենք, որ ղեկավարությունն իմանա, որ մեր երեխեքը հավի ձագ չեն»,- նշեց ծնողներից մեկը:
Հավաքված շիրակցիներն ասացին, որ ցանկանում են իմանալ՝ ինչ քայլեր է անում կառավարությունը, ովքեր են եղել հրամանատզրները, եթե իրենցը չէ, ինչու են գնացել այդ տարածք:
Հարազտաներից մեկը պատմեց. «Տարել են Վայք, ասել են՝ Վայքի սահմանը պաշտպանեն, հետո տարել են Ղարաբաղ»:
«Ինչի՞ եք տարել ու թողել մեր երեխեքին։ Երեք օր է խաբար չկա: Մեզի հեչ բան հետաքրքիր չէ, թող մեր էրեխեքին բերեն», – ասաց հարազաներից մեկը:
Նրանք նշեցին, որ մի քանի հոգով գնում են Շիրակի մարզպետի հետ հանդիպման, այնուհետև կհայտնեն հետագա քայլերի մասին:
aravot.am-ը գրել է, որ Շիրակի մարզի տարբեր տեղանքներից՝ Ազատանից, Աշոցքից, Քեթիից գերի ընկած կամավորների ու պահեստային զորակոչվածների հարազատները շրջափակել են Շիրակի մարզպետարանի շենքը՝ պահանջելով տեղեկատվություն իրենց որդիների մասին։ Նրանք հանդիպել են Շիրակի մարզպետի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանը՝ մի քանի տասնյակ գերիների մասին
- Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Գյումրի-Բավրա ավտոճանապարհը
- Կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ. Արցախի ՊԲ
- Մի պարզ հարցի մինչև հիմա իշխանությունը չի պատասխանել՝ որքան անհետ կորած մարդ կա. Տիգրան Աբրահամյան
- Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն պարզաբանումներ է սպասում Արցախի ՊԲ-ից
- Ադրբեջանցիներն ասում են՝ 44 հայ գերի հանձնել են ՀՀ-ին, սակայն շուրջ 100-ին գերեվարել. Տիգրան Աբրահամյան
- Հակառակորդ երկիրը ոչ բոլոր ռազմագերիներին է վերադարձրել հայրենիք. Արտակ Բեգլարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան