Փաստաբան. Վերաքննիչ դատարանը վերացրեց Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը
Փաստաբան Միհրան Պողոսյանը տեղեկացնում է.
«Վերաքննիչ դատարանը քիչ առաջ վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը։
Շուրջ մեկուկես տարի ձգվող այս քաղաքական-քրեական գործում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն արդեն չորրորդ անգամ մատնվում է անհաջողության իր բաղձալի նպատակին հասնելու ճանապահին։
Ցավով պետք է արձանագրեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանի նկատմամբ գործ կարելու իր ջանքերի տասը տոկոսն ուղղեր մեր օր օրի փոքրացող հայրենիքի առջև ծառացած արհավիրքները կանխելուն, մեր բոլորիս վիճակն այսօր այդքան ողբալի չէր լինի»։
Հարակից հրապարակումներ`
- Մակինյան. Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը վերամակագրվել է երրորդ դատավորին
- Քննչականը հետ է վերցրել Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը
- Փաստաբան. Վերաքննիչ դատարանը մերժել է Միքայել Մինասյանի գործով դատախազության բողոքը
- Փաստաբան. Մերժվեց Միքայել Մինասյանին կալանավորելու երկրորդ միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան