Ձմեռ պապի մորուքը կարող է կորոնավիրուսի տարածման մեծ աղբյուր լինել
Ձմեռ պապի բամբակյա մորուքը վտանգավոր է կորոնավիրուսի տարածման տեսանկյունից, փոխանցում է «Գազետա.ռու»-ն:
Բժիշկ-համաճարակաբան Օլգա Նենաստինայի խոսքով՝ Ամանորյա տարազների շատ տարրեր կորոնավիրուսի համաճարակի ֆոնին կարող են սպառնալիք դառնալ մարդու առողջությանը։ Այսպիսով, մորուքը, Ձմեռ պապի ձեռնոցները «կարող են այս ժամանակի ռումբը դառնալ», քանի որ կորոնավիրուսն «ապրում է» հյուսվածքի մեջ:
«Կարևոր է հասկանալ, որ խոնավ միջավայրը բարենպաստ է կորոնավիրուսի համար. վիրուսը մահանում է չոր պայմաններում: Ուստի, մի փոքր քրտնած Ձմեռ պապին հանդիպելով առևտրի կենտրոնում, մի շտապեք նետվել նրա գիրկը», - ասել է նա:
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «РМАНПО» վիրուսաբանության ամբիոնի վարիչ Ելենա Մալիննիկովան էլ ասել է, որ դիմակահանդեսների ժամանակ պետք է խիստ հետևել հակահամաճարակային կանոններին և չկրել ուրիշի գլխարկը, դիմակը կամ զգեստը։ Նա հիշեցրել է, որ այլ մարդկանց գլխարկներ, դիմակահանդեսային դիմակներ, տարազներ օգտագործելն անվտանգ չէ, և նաև չարժե դրանք տալ որևէ մեկին:
«Միշտ չէ, որ մարդը գիտի իր վարակված լինելու մասին, և, օգտագործելով ուրիշի անձնական իրերը, կարող է փոխանցել վիրուսը»,- ասել է մասնագետը:
Բժշկական գիտությունների դոկտոր, իմունոլոգ, հատկապես վտանգավոր վարակների մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովն էլ ասել է, որ Ամանորի աքսեսուարները տեղափոխելիս վարակի հավանականությունը բավականին մեծ է.
«Ձմեռ պապի մորուքը, դիմակահանդեսային դիմակները բերանին և աչքերին քսելով, լորձաթաղանթի միջոցով մարդիկ կարող են վիրուսի վարակիչ դոզա ստանալ»:
Հարակից հրապարակումներ`
- 15.12.2020. Կորոնավիրուսով 34 հիվանդ է մահացել
- Հայաստանում կորոնավիրուսից հղի կին է մահացել
- Գտել են երկու րոպեում կորոնավիրուսը ոչնչացնող միջոց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա