Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 487 նոր դեպք
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 487 նոր դեպք, ապաքինվել է 2 495 պացիենտ։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Նշվում է, որ ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 17 943 թեստ, այդ թվում՝ 10 477 հետազոպտություն կատարվել է հակագենի արագ և 7 466 «Փի Սի Ար» թեստերով: Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 3 487 նոր դեպք:
Երկրում «կովիդ 19» համավարակի բռնկումից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 198 387: Վերջին 24 ժամում ապաքինվել է 2495 մարդ, ընդհանուր առմամբ ապաքինվել է 167 281 անձ: Վերջին 24 ժամում արձանագրվել է 39 մահվան դեպք, ընդհանուր առմամբ մահացել է 1922 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան