Գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է. Մարիա Զախարովա
Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ չորեքշաբթի ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Ճեպազրույցի ընթացքում նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Արդբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն`գերիների փոխանակում է իրականացվել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, որին նախորդել են բազմաթիվ նախապատրաստական աշխատանքներ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները`Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ միասին:
Երկուշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ դեկտեմբերի 14-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարը 12 հոգի անձամբ է հանձնել ադրբեջանական կողմին և 44 մարդ՝ հայկական կողմին:
«Իմ կողմից դրան կարող եմ ավելացնել միայն այն փաստը, որ շարունակվում է գերիների փոխանակման գործընթացը»,- ասել է Զախարովան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան