Սկսվում է Sputnik V-ի մատակարարումները Ռուսաստանում լայնածավալ պատվաստումների համար
Biocad-ը սկսել է Sputnik V-ի մատակարարումները կորոնավիրուսի դեմ Ռուսաստանում լայնամասշտաբ պատվաստումներ սկսելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, չորեքշաբթի այդ մասին հայտնել են ընկերությունից:
«Կենսատեխնոլոգիական Biocad ընկերությունը սկսել է COVID-19-ի պատվաստանյութերի մատակարարումը Գամալեյի կենտրոնին երկրում լայնամասշտաբ պատվաստումներ սկսելու համար»,- ասվում է Biocad-ի տարածած հայտարարության մեջ:
Ըստ Biocad- ի գործադիր տնօրեն Դմիտրի Մորոզովի, ընկերության ստորաբաժանումներում Sputnik V-ն արտադրելու որոշումն ընդունվել է դեռ սեպտեմբերի սկզբին: «Մենք կարողացանք շատ կարճ ժամանակում պատվաստանյութերի լիարժեք արտադրություն սկսել: Մեր աշխատակիցներից ավելի քան 400-ը ներգրավված են պատվաստանյութերի նախագծերում, և մեր սեփական միջոցներից շուրջ 500 միլիոն ռուբլի արդեն ներդրվել է»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերին ընկերությունը նախատեսում է թողարկել պատվաստանյութի 1 միլիոն դեղաչափը և արտադրությունը աստիճանաբար հասցնել ամսական 3-4 միլիոնի:
Biocad-ը ամբողջական ցիկլով դեղագործական ընկերություն է՝ սկսած մոլեկուլների հայտնաբերումից մինչև զանգվածային արտադրություն և վաճառք: Դեղերը նախատեսված են քաղցկեղի և աուտիիմունային հիվանդությունների բուժման համար: Ընկերության արտադրատեսականին բաղկացած է 59 դեղերից, ավելի քան 40 ապրանքատեսակ գտնվում է մշակման փուլում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին