Ճապոնիայում թռչնագրիպի նոր բռնկումներ են
Ճապոնիայում հայտնաբերվել են թռչնագրիպի նոր բռնկումներ Կոչիում և Կագավա պրեֆեկտուրաներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այսպիսով, նշվում է, որ այս վիրուսը հայտնաբերվել է Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 11-ում: Սա 12-րդ դեպքն է Կագավա պրեֆեկտուրայում, որտեղ հայտնաբերվել է այս սեզոնի առաջին բռնկումը: Կոչի պրեֆեկտուրայում ոչնչացվել է 32 հազար, իսկ Կագավայում ՝ 29 հազար հավ։
Սահմանվել է կարանտին՝ հավերի և ձվերի տեղափոխման համար։
Ըստ աղբյուրի, դրանից առաջ թռչնագրիպ էր հայտրաբերվել Կագավա, Ֆակուոկա, Հյոգո, Միյազակի, Հիրոսիմա, Նառա, Օիտա, Վակայամա, Օկայամա և Շիգա պրեֆեկտուրաներում։
Երկրի գյուղնախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի սկզբից, երբ հայտնաբերվել են հիվանդության առաջին դեպքերը, մինչև դեկտեմբերի սկիզբը, ոչնչացվել է 2 մլն թռչուն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա