Ամբողջ աշխարհում նկատվում են WhatsApp-ի, YouTube-ի և Telegram-ի խափանումներ
WhatsApp, Telegram և YouTube ալիքներից օգտվողներն ամբողջ աշխարհում հաղորդում են խափանումների մասին: Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, հայտնել է Downdetector ծառայությունը, որը վերահսկում է հանրաճանաչ ինտերնետ ռեսուրսների աշխատանքը:
WhatsApp-ի հետ կապված խնդիրներ են հաղորդվել Եվրոպայում և Լատինական Ամերիկայում: Խնդիրներն առավել հաճախ հանդիպում են Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Լիտվայում և Մեծ Բրիտանիայում: Ռուսաստանում խափանումներից առավել հաճախ բողոքում են Մոսկվայի բնակիչները: Մեսենջեր օգտագործողների 96 տոկոսը ի վիճակի չէ միանալ սերվերին, իսկ 3 տոկոսը հաղորդում է խափանումների մասին կայքում:
Telegram-ի աշխատանքում բարդությունների մասին առավել հաճախ հայտնում են Բելառուսից, Ուկրաինայից, Մոլդովայից և Ռուսաստանից օգտվողները: 87 տոկոսը չի կարողանում միանալ, իսկ 12 տոկոսը հաղորդագրություններ չի ուղարկում:
YouTube-ի հետ կապված խնդիրները նշում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ճապոնիայի բնակիչները: 64 տոկոսը տեսանյութեր չի կարողանում դիտել, 32 տոկոսը հայտնում է կայքը բեռնելու հետ կապված խնդիրների մասին, իսկ 3 տոկոսը չի կարող մուտք գործել իր էջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում