Կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ. Արցախի ՊԲ
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից հայտնում են.
«Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։
Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ»։
Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ...
Posted by Պաշտպանության Բանակ/ Artsakh Defence Army/ Армия обороны Арцаха on Tuesday, 15 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Մի պարզ հարցի մինչև հիմա իշխանությունը չի պատասխանել՝ որքան անհետ կորած մարդ կա. Տիգրան Աբրահամյան
- Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն պարզաբանումներ է սպասում Արցախի ՊԲ-ից
- Ադրբեջանցիներն ասում են՝ 44 հայ գերի հանձնել են ՀՀ-ին, սակայն շուրջ 100-ին գերեվարել. Տիգրան Աբրահամյան
- Հակառակորդ երկիրը ոչ բոլոր ռազմագերիներին է վերադարձրել հայրենիք. Արտակ Բեգլարյան
- Խծաբերդից հաստատված գերեվարման դեպքեր կան. Սիրանուշ Սահակյան
- «Նյու Յորք Թայմս»-ը՝ Խծաբերդի մասին