Արցախի տեսլականն ու տեխնիկական խնդիրը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով երեկ խոստացել էր ճիշտ կեսօրին ներկայացնել իր տեսլականը, այսօր հայտարարեց.
«Տեխնիկական խնդիրների պատճառով իմ ուղերձի ժամը հետաձգվում է: 12:00-ի փոխարեն ուղերձով հանդես կգամ 14:00-ին»։
«Դուք դեռ երես ունե՞ք՝ ուղերձ եք հղում։ Ո՞նց կարելի ա սեփական զինվորների ու ազգի նկատմամբ սենց անտարբեր լինել!! Ասեղ ա՞ մարտական անձնակազմը կորի!!!»,-արձագանքել է մի քաղաքացի։
«Նեղություն մի տվեք Ձեզ մենք ադրբեջանական մամուլից ինչ պետքա իմանում ենք»,-ավելացրել է մեկ ուրիշը։
«Դուք հանգիստ ձեր գործերին նայեք,մենք ԱՀ ՊՆից ինչ պետքա կիմանանք... Էնքան խղճուկ վիճակում եք,որ ինտերնետային կապը երբ ուզեն կարող են հանգիստ անջատեն,երևի էլի մեկը հին անձնական պատճառ է ունցել»,- գրում է մեկ ուրիշը։
«Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan
Եթե իբր տեխնիկական պատճառներով 14:00 տեղափոխված ձեր ելույթում պարզաբանում չտաք իբր անհայտ պայմաններում, կորած Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի մասին, ես և վստահ եմ շատ իմ պատվախնդիր հայրենակիցներ դուրս ենք գալու հրապարակ ձեր և ՊԲ հրամանատարի հրաժարականի պահանջով»,- արձագանքել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի Անվան Պետական Դրամատիկական Թատրոնի դերասան Դավիթ Ղահրամանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան