Էրդողանը վրդովված է Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների առթիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վրդովված է փաստով, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ` ռուսական ցամաքային պաշտպանության միջոնցեր գնելու պատճառով։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Այդ քայլը դատապարտեց ՆԱՏՕ-ի դաշնակից Անկարան և, ամենայն հավանականությամբ, է՛լ ավելի կխաթարի Էրդողանի հարաբերությունները արևմտյան դաշնակիցների հետ:
Էրդողանը ասել է, թե Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն իրեն կաջակցի և չի պատժի հրթիռներ գնելու պատճառով, և ավելացրել է, թե ինքը վրդովված է, որ Վաշինգտոնը առաջ է մղել պատժամիջոցների գործընթացը:
«Ոչ ԱՄՆ-ի, ոչ Եվրամիության պատժամիջոցները չեն խանգարի Թուրքիային պաշտպանել իր իրավունքները»,- ասել է Էրդողանը:
Պատժամիջոցներն ուղղված են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության, վերջինիս նախագահ Իսմայիլ Դեմիրի և երեք այլ աշխատակիցների պաշտպանական գնումների և զարգացման բարձրագույն մարմնի դեմ:
Սահմանափակվելով մեկ ընկերությամբ՝ այդ քայլերը, ամենայն հավանականությամբ, ազդելու են Թուրքիայի տնտեսության վրա հատկապես հիմա, երբ այն պայքարում է կորոնավիրուսի և երկնիշ գնաճի դեմ, ասում են վերլուծաբանները:
Անկարան ձեռք է բերել ռուսական հրթիռային համակարգը և ասում է, որ դրանք ոչ մի վտանգ չեն ներկայացնում իր դաշնակիցների համար ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքում: Բայց Վաշինգտոնը երկար ժամանակ էր սպառնում պատժամիջոցներով: Անցյալ տարի ԱՄՆ-ը Թուրքիային հեռացրեց F-35 ինքնաթիռի ծրագրից: