Իսրայելական «Երկաթե գմբեթ»-ն այժմ կարող է թևավոր հրթիռներ որսալ
Իսրայելն այս ամիս ավարտել է «մասշտաբային և աննախադեպ» զորավարժությունները, որի ընթացքում ստուգվել է հակաօդային պաշտպանության համակարգերի երեք մակարդակների հնարավորությունները՝ օդից եկող ցանկացած սպառնալիք չեզոքացնելու համար:
Զորավարժությունների ընթացքում, regionmonitor-ի հաղորդմամբ, օդային թիրախների հայտնաբերման և ոչնչացման տարբեր հակամարգեր պետք է միմյանց հետ համագործակցեին՝ «որսալով մի քանի տեսակ թիրախներ՝ հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և, առավել կարևոր է, թևավոր հրթիռներ միաժամանակ»:
Զորավարժությունները, որոնք բաղկացած էին մի շարք փորձարկումներից, առաջին հերթին կենտրոնացած էին միջին հեռահարության David’s Sling («Դավիթի պարսատիկ») հակահրթիռային պաշտպանության համակարգի նոր տարբերակի հնարավորությունների, որն այս պահին մշակման փուլում է, ինչպես նաև օդային թիրախների դեմ պայքարող տակտիկական Iron Dome («Երկաթե գմբեթ») համակարգերի նոր հնարավորությունների փորձարկման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին