Գալիս էինք մեր իմացած հայկական պոստ, էն էլ մինչև հասանք, արդեն դա թուրքական էր. Խծաբերդից վերադարձած կամավորական
«Խծաբերդում ենք եղել, անձամբ ես եղել եմ փոխգնդապետ Արսեն Ղազարյանի վարորդը»,- այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց Շիրակի մարզ տանող գլխավոր մայրուղին փակած քաղաքացիներից մեկը։
Նա նշեց, որ ինքը շտապ օգնության մեքենա է վարել, որով տեղափոխել են թե՛ հացը, թե՛ ջուրը և թե՛ վիրավորներին։
«Էդ մարդը փոխգնդապետ է, անգամ ավտո չեն տրամադրել նրան։ Մինչև ամսի 14-ը իրար հետ ենք եղել, հետո եկան ասացին, որ զորք է կուտակվել սահմանին. մոտավոր 1000-1200 հոգու մասին է խոսքը։ Մենք էլ կոնկրետ Խծաբերդում 11 հոգով էինք: Եկել են մեզ՝ 11 հոգուս ասում են , թե 200 հոգի մոտեցել է սահմանին, գնացեք մարտական գործողություն արեք։ Ի՞նչ մարտական գործողություն 11 հոգով 200-ի դեմ։ Անձամբ ինքը՝ Ղազարյան Արսենը գնացել է, ես էլ հետն եմ եղել, թուրքերի հետ բանակցել ենք, որ գյուղ մտնող ճամփան իրենցն է, ներքևի ճանապարհով պիտի զորքը դուրս հանենք։ Իրենք հայկական քարտեզը ձեռքներին եկել և ասում էին՝ այդ տարածքն իրենցն է»,- ներկայացրեց կամավորականը։
Նրա խոսքով, թուրքերը քարտեզով եկել և ասել են, որ տարածքը իրենցն է, և իրենց ուղարկել են, որ գան այդ տարածքը վերցնեն։
«Մեզ մինչև 17.00 ժամանակ տվեցին, որ դուրս գանք, հանենք նաև վիրավորներին։ Չէինք կարող դա անել, քանի որ էն տղերքը, որ հիմա գերու կարգավիճակում են, զենքով գերի են, պետք է գային հասնեին մեզ, մինչև ոտքով գային հասնեին, 4-5 ժամ էր պետք։ Արսեն Ղազարյանն էլ գնաց բանակցելու, որ իրենց տված ժամանակը քիչ է, գոնե մինչև ութը թող սպասեն, էն էլ չսպասեցին։
17.40-ին իրենց դրոնը գցեցին խմելու ջրի վրա, որ մարդ մոտիկ չգնա, 10 րոպե հետո երկու նախազգուշական կրակոց է եղել օդում, դրանից հինգ րոպե հետո արդեն կրակոցներ են սկսել։ Ինչ ունեցել ենք, կրակել ենք։ Իջել ենք ձորը, վիրավորներին հետներս քաշելով բերել ենք մոտ 25 կմ։ Գալիս էինք մեր իմացած հայկական պոստ, էն էլ մինչև հասանք, արդեն դա թուրքական էր»
Նա պատմեց նաև, որ թշնամին հասկացրել է, որ Քիրսավան գյուղն է իրենց նպատակը, և հայկական կողմը պետք է ճանապարհը բացեր, որ իրենք գնային այնտեղ։
«Մեր ունեցած ուազիկը թուրքերը չթողեցին, որ մտնի այդ գյուղ, գոնե վիրավորներին տեղափոխելու համար։ Հետո 25 կմ տեղափոխել ենք վիրավորներին, իրենց տարել են Ստեփանակերտ, մենք էլ գիշերը մնացել ենք, հաջորդ օրը առավոտ պլենի պես, զենքերը օդում պահած, իրենց թրի տակով եկել ենք Լիսագոր։ 26 հոգով դուրս եկանք։ Բայց մենք էլ կարող էինք գերի մնալ։ Գիշերը 22.00-ից մինչև լուսադեմ ոտքով եկել ենք, տղերքն ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չէին ունենա գալու, քանի որ մեզ հասնելու համար պիտի 4-5 ժամ քայլեին»,- ներկայացրեց կամավորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան