Անհետ կորած զինծառայողների հարազատները կոտրել են դուռն ու մտել ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարության շենքի մոտ լարված իրավիճակ է: Անհետ կորածների հարազատները կոտրեցին դուռն ու մտան շենքի տարածք: Այս մասին գրում է news.am-ը:
Նախօրեին տեղեկություններ էին տարածվել, որ 100-ից ավելի զինծառայողներ գերեվարվել են Խծաբերդի մոտ:
Այս առնչությամբ Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ»:
Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ, որոնք տեղեկացել են իրենց հարազատների գերեվարության մասին, Շիրակի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Քաղաքացիները փակել են նաև Գյումրի- Երևան ճանապարհը՝ Ազատանի հատվածում:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Գյումրի-Բավրա ավտոճանապարհը
- Անհետ կորածի հարազատ. Մարմինների մեծ մասը մի տոպրակ ոսկոր էր
- Տեր Վահրամ. Այս վիճակը նվաստացուցիչ է և ամոթալի
- Կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ. Արցախի ՊԲ
- Մի պարզ հարցի մինչև հիմա իշխանությունը չի պատասխանել՝ որքան անհետ կորած մարդ կա. Տիգրան Աբրահամյան
- Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն պարզաբանումներ է սպասում Արցախի ՊԲ-ից
- Մի հատ ղեկավարի գլուխ եմ կտրելու, իմանամ, որ թուրք եմ սպանել. Անհետ կորածի մայր
- «Երեք պոստ են անցել, ասել են՝ մի գնացեք, թուրքն է այնտեղ... տարել, հանձնել են թուրքին». Անհետ կորած զինծառայողի հարազատ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան