Ավարտվել են Շուշիի արևմտյան մասով անցնող էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման աշխատանքները. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի զինծառայողները Մարտակերտ են հասցրել սննդի և առաջին անհրաժեշտության իրերի հումանիտար բեռը: Հաղորդագրությունը տարածել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Սննդամթերքի պարագաներ և առաջին անհրաժեշտության իրեր են ստացել այն տեղահանված գյուղացիները, որոնք վերադարձել են իրենց տները: Օգնություն է տրամադրվել նաև գյուղերի այլ կարիքավոր բնակիչներին:
Մի քանի հարյուր ընտանիքներ ստացել են մարդասիրական փաթեթներ, որոնց մեջ եղել են սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր:
Ըստ աղբյուրի, ռուս խաղաղապահների օգնությամբ վերականգնվում են ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի տարածքի կարևոր ենթակառուցվածքները:
Ավարտվել են Շուշիի արևմտյան մասով անցնող էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման աշխատանքները: Էլեկտրաէներգիայի մշտական մատակարարում է ապահովվել 24 բնակավայրի համար, որոնցում ապրում է ավելի քան 10 հազար մարդ:
Նշվում է նաև, որ ՌԴ ՊՆ Ստեփանակերտի և Մարտակերտի բժշկական ստորաբաժանումների մասնագետները շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել բնակչությանը:
Ռուս ռազմական բժիշկներին հիմնականում դիմում են քրոնիկ հիվանդություններով տառապող տեղի բնակիչները, որոնք հակամարտության սրման ընթացքում զրկվել են որակյալ բժշկական օգնություն և անհրաժեշտ դեղեր ստանալու հնարավորությունից:
Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել 529 քաղաքացիների, այդ թվում ՝ 63 երեխայի:
Հարակից հրապարակումներ`
- Հրադադարից հետո 39 հազար 700 փախստական վերադարձել է ԼՂ. ՌԴ ՊՆ
- Մեկ օրում Արցախում հայտնաբերվել և ոչնչացվել է 51 պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ