Ստոլտենբերգ. Ցավում եմ, որ այն վիճակում ենք, երբ ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատժամիջոցներ կիրառեն միմյանց նկատմամբ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր վերաբերմունքն է արտահայտել ռուսական S-400 համակարգեր գնելու համար Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերաբերյալ և ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ցավում եմ, որ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատժամիջոցներ կիրառեն միմյանց նկատմամբ», - ասել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ իր հերթին նա նախկինում անհանգստություն էր հայտնել Թուրքիայի կողմից ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման կապակցությամբ: Նա նշել է, որ Անկարայի այս որոշումը ազգային է, և այդ համակարգերը չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի համակարգերին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը Անկարայի կողմից ռուսական S-400 հրթիռային պաշտպանության համակարգը գնելու կապակցությամբ պատժամիջոցներ է սահմանել այդ երկրի մեկ կազմակերպության և 4 պաշտոնյաների նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը վրդովված է Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների առթիվ
- Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի մեկ կազմակերպության և 4 պաշտոնյաների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան