Տեր Վահրամ. Այս վիճակը նվաստացուցիչ է և ամոթալի
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը գրում է.
«Այս վիճակը նվաստացուցիչ է և ամոթալի
Երբ ամբողջ ազգը ավելի քան 12 ժամ անհանգստությամբ ու վրդովմունքով դիտում է ադրբեջանական աղբյուրներով տարածվող տարբեր տեսանյութեր հայ զինծառայողների զինաթափման, գերեվարման և սպանության մասին՝ դրանց մեջ ակամա փնտրելով իրենց զավակների ու սիրելիների դեմքերը, երբ ակնկալում է այդ կապակցությամբ պատկան ՊԵՏԱԿԱՆ կառույցների սպառիչ բացատրություններ և կամ ուղղակի գործողություններ, հրապարակված պաշտոնական հաղորդագրությունները բովանդակային անորոշության հաղորդմամբ ոչ միայն չեն մխիթարում և փարատում այս վիճակը, այլև ավելի են խորացնում այն՝ հարկադրելով մարդկանց հայացքները պարզել այլ ուղղությամբ։
Անհետ կորածների, զոհվածների ու գերեվարվածների ընտանիքները և ողջ ազգը այս վիճակում պահելը արդյո՞ք նպաստում է առանց այն էլ լարված մթնոլորտի լիցքաթափմանը, արդյո՞ք հարիր է արժանապատվության, բարոյականության և ՀՀ ու ԱՀ քաղաքացու հանդեպ ստանձնած պարտականությունների պատասխանատու իրագործման ընկալումներին։
Անհայտ կորած մեր հայորդիների շարքում շարունակում է մնալ նաև Մայր Աթոռի միաբան Մկրտիչ աբեղա Կարապետյանը, ով առաջին իսկ օրից իբրև կամավոր մեկնեց առաջնագիծ։
Մայր Աթոռում շարունակում ենք աղոթել և կոչ անում հայրենի իշխանություններին դրսևորել պատասխանատու կեցվածք։
Վերջին օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ռազմագերիների հարցով որոշակի քայլեր ձեռնարկվել են»։
Այս վիճակը նվաստացուցիչ է և ամոթալի Երբ ամբողջ ազգը ավելի քան 12 ժամ անհանգստությամբ ու վրդովմունքով դիտում է...
Posted by Vahram Qahana Melikyan on Tuesday, 15 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ. Արցախի ՊԲ
- Մի պարզ հարցի մինչև հիմա իշխանությունը չի պատասխանել՝ որքան անհետ կորած մարդ կա. Տիգրան Աբրահամյան
- Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն պարզաբանումներ է սպասում Արցախի ՊԲ-ից
- Մի հատ ղեկավարի գլուխ եմ կտրելու, իմանամ, որ թուրք եմ սպանել. Անհետ կորածի մայր
- «1992-ին ամուսինս է անհետ կորել, հիմա էլ՝ որդիս. երկուսն էլ 42 տարեկանում»
- «Երեք պոստ են անցել, ասել են՝ մի գնացեք, թուրքն է այնտեղ... տարել, հանձնել են թուրքին». Անհետ կորած զինծառայողի հարազատ
- Բեգլարյան. Ադրբեջանում դեռ պահվում են հայ գերիներ, առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք
- Գարեգին Երկրորդ. Հանդիպում ունեցանք Նիկոլ Փաշինյանի հետ, հորդորեցինք վայր դնել վարչապետի լիազորությունները
- Տեր Վահրամ. Մեր եկեղեցականները Դադիվանքում են
- Առաջնագծում՝ գնդերեցներ ու քահանաներ կամավոր սկզբունքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան