Մի պարզ հարցի մինչև հիմա իշխանությունը չի պատասխանել՝ որքան անհետ կորած մարդ կա. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մի պարզ հարցի մինչև հիմա իշխանությունը չի պատասխանել՝ որքան անհետ կորած մարդ կա։
Նոյեմբերի 9-ից հետո, երբ իրավիճակն անհամեմատ հանգիստ է եղել և անգամ զինվորներն են հնարավորություն ստացել կարճատև արձակուրդ ստանալ, ենթադրվում է, որ զորամասերում, զինկոմիսարիատներում մահվան դեպքերի, անհետ կորածների, վիրավորների մասով արդեն որոշակի տեղեկատվություն ստացվել է և փոխանցվել է ՊՆ, կառավարություն։
Պարզ ասած, արդեն հստակ է, թե ովքեր շարքում չեն։
Վիրավորների թիվն ակնհայտորեն կա, դժվար չէր այս ընթացքում ճշտելը, գերիներինը դեռ ճշտվում է, որովհետև Ադրբեջանը ոչ բոլորի գերեվարված լինելն է հաստատում։
Զոհվածների թիվը իշխանությունը տարբեր պատճառներով ամբողջական չի հրապարակում, սակայն ներսում ճշգրտված/ճշգրտվող թվերը կան։
Իսկ շարքում չգտնվող ու վերևում թվարկածս կատեգորիայի մեջ չմտնողներն անհետ կորածներն են, որոնց թիվը բնականաբար կա, սակայն իշխանությունը հետևողականորեն թաքցնում է։
Թե մինչև երբ է իշխանությունը փախնելու պատասխանատվությունից և համատարած կեղծիքների գնալու՝ ստույգ չգիտեմ, բայց որ այսպես շարունակվել չի կարող՝ արդեն բոլորին է ակնհայտ»։
Մի պարզ հարցի մինչև հիմա իշխանությունը չի պատասխանել՝ որքան անհետ կորած մարդ կա։ Նոյեմբերի 9-ից հետո, երբ իրավիճակն...
Posted by Tigran Abrahamyan on Tuesday, 15 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն պարզաբանումներ է սպասում Արցախի ՊԲ-ից
- Ադրբեջանցիներն ասում են՝ 44 հայ գերի հանձնել են ՀՀ-ին, սակայն շուրջ 100-ին գերեվարել. Տիգրան Աբրահամյան
- Հակառակորդ երկիրը ոչ բոլոր ռազմագերիներին է վերադարձրել հայրենիք. Արտակ Բեգլարյան
- Տիգրան Աբրահամյան. Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, դուք ընդհանրապես ինչի՞ համար եք
- Խծաբերդից հաստատված գերեվարման դեպքեր կան. Սիրանուշ Սահակյան
- 44 գերիներից 26-ի մասով միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ էին ներկայացվել ՄԻԵԴ
- Բեգլարյան. Ադրբեջանում դեռ պահվում են հայ գերիներ, առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք
- Ադրբեջանից վերադարձված 44 գերիներից 30 զինծառայողներ են, 14-ը՝ քաղաքացիական անձիք
- Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից. Ավինյան