«Վարչապետի աթոռին գամված չուչելն ամեն օր նոր պրոբլեմներ է ստեղծում երկրի համար» (լրացվում է)
14։21
Ակցիայի մասնակցիները պնդում են՝ ամեն օր թշնամին ու Ալիևը ստորացնում են հայ ազգին, իսկ ՀՀ վարչապետը չի համարձակվում որևէ կերպ պատասխանել այդ անարգանքին։
«Նիկոլ, գոնե Ալիևին դուխով մի բան ասա։ Քո անունից չես կարող ասել, գիտենք, մեր անունից էլ չես կարող, բայց ոչինչ, ասա։ Որովհետև ամեն օր, երբ Ալիևը քեզ ստորացնում է, մենք՝ որպես հայ, մեզ վատ ենք զգում, Նիկոլ։ Ասա, չնայած քո ժամերը հաշված են, Նիկոլ։ Դու մեր վարչապետը չես, բայց ամեն օր ստորացման օբյեկտ ես։ Ասա, Նիկոլ, դուխով ես, ասա»,- նշեց նա։
Ըստ ակցիայի մասնակցի, Կառավարության շենքը ոստիկաններով շրջապատելու, ընդդիմությանը ճնշելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը դուխով է, բայց նա պետք է Ալիևին պատասխանելուց դուխով լինի։
«Սահմանը պահելուց դուխ ունեցի, Նիկոլ։ Մեզ ճնշելու դուխ ունի նույնիսկ քո նմանը, թե էդքան դուխով ես, Նիկոլ, մի բան ասա։ Քո նման չուչելը կարող է ուժայիններով իշխանությունը ձգել»,- նկատեց նա։
Ապա ակցիայի մասնակիցները բերեցին դեղեր, որոնք դրեցին Նիկոլ Փաշինյանի չուչելի դիմաց. «Էս էլ իր դեղերը, օղին կա, դեղերն էլ դնենք»։
14։13
Կառավարության դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է։ Քաղաքացիներն իրենց հետ չուչել են բերել, որն, ըստ նրանց, վարչապետի աթոռին սոսնձված Նիկոլ Փաշինյանն է։
«Այս չուչելն ավելի մեծ առաքելություն է իրականացնում, քան Կառավարության շենքում նստած նույն դեմքն ունեցող վարչապետը։ Այս չուչելի վրա պատասխանատվություն չկա, իրեն ոնց ու որտեղ ուզենք, կտեղադրենք։ Իսկ այս շենքում, վարչապետի աթոռին սոսնձվածի վրա մի ամբողջ երկրի, մի ամբողջ ազգի պատասխանատվություն է»,- նկատեց նա։
Ակցիայի մասնակիցը հավելեց, որ իրենց բերած չուչելն օրերով կարող է մնալ Կառավարության մոտ ու հարց չլուծել, այն որևէ խոչընդոտ չի ստեղծում երկրի համար. «Բայց վարչապետի աթոռին գամված չուչելն ամեն օր նոր պրոբլեմներ է ստեղծում երկրի համար, նոր տարածքներ է հանձնում թշնամուն՝ առանց կռվի»։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն ամեն օր պատճառ է հանդիսանում, որ հայ զինվորները հայտնվեն թշնամու գերիների թվում։
«Փոխանակ պատերազմի ավարտից մեկ ամիս անց բոլոր գերիները վերադարձված լինեին Հայաստան, հակառակն է լինում. մենք ամեն օր նորանոր գերիներ ենք ունենում»,- ցավով նշեց ակցիայի մասնակիցը։
Ապա համեմատական անցկացնելով իրենց բերած չուչելի և Նիկոլ Փաշինյանի միջև, նա ասաց, որ իրենց բերած չուչելը պարգևավճարներ չի տալիս սեփական «քայլարածներին».
«Կառավարությունում նստած չուչելն ամեն օր, ամեն ժամ, փողեր է, որ ցփնում է, ավելի քան 120 մլն դոլար»։
Ակցիայի մասնակցի խոսքով, չուչելը նաև մեծ առավելություն ունի, քանի որ դրա հետ ժողովուրդը հույսեր չի կապել, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ ժողովրդի մի զգալի հատված հույսեր է կապել։
«Ու հիմա, Նիկոլ, դու դավաճանել ես ժողովրդին, դու խաբել ես մեզ, մենք քո հետ այլևս հույսեր չունենք։ Դու այլևս չես ներկայացնում ժողովրդին, դու պետք է հեռանաս»,- նշեց նա։
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ասաց, որ Փաշինյանը 2.5 տարի ծաղրել է բոլորին։
«Փաշինյան Նիկոլ, դու ամեն օր մեզ խաբեցիր։ Իրենց խնդիրներով Կառավարություն եկած քաղաքացիներին դու 2.5 տարի ծաղրել ու ստորացրել ես»,- ասաց նա։