Անհետ կորածի հարազատ. Մարմինների մեծ մասը մի տոպրակ ոսկոր էր
«Երեկվա ընթացքում անհետ կորած զինծառայողների 64 մարմին են դուրս բերել։ 41-ը՝ Ջաբրայիլից, 23-ը՝ Ֆիզուլիից։ Բոլորն անխտիր ԴՆԹ փորձաքննության ենթակա են»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախում եղբորն ու եղբոր որդուն փնտրող Արսեն Ղուկասյանը։
Նրա խոսքով, մարմինների մեծ մասը եղել է մի տոպրակ ոսկոր։
«Մարմիններ կար, որ մի հոգին վերցրած տանում էր, մի կտոր էր։ Եթե քննիչները կավարտեն, ինձ հասանելի տվյաներ լինեն, կհրապարակեմ»,- ասաց նա։
Ղուկասյանի խոսքով, այսօր որոնողական աշխատանքները կշարունակվեն նույն տարածքներում, առայժմ թույլ չեն տալիս որոնողական աշխատանքներ կատարել Հադրութում ու Մարտունիում։