Քաղաքական 20:15 16/12/2020

Ազգային օրակարգը մեկն է՝ «առանց Նիկոլ Հայաստան». արժանապատվության երթ

20․00 
««Արժանապատվության երթն» ավարտվեց։ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ վաղը ժամը 17․00 -ին կրկին կմերկնարկի երթ և այս անգամ կոչ արեց հավաքվել Թումոյի հարակից այգում։

«Ուրբաթ երեկո կրկին միջոցառում ունենք, շաբաթ օրը կլինի հանրահավաքը։ Իսկ երեքշաբթի օրը ամբողջ Հայաստանով գործադուլ, դասադուլ և բողոքի զանգվածային ակցիաներ։

Ժամը՝ 12․00-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում և շրջափակում Կառավարության շենքը, այդ Կառավարությունը մեզ պետք չի»,- հայտարարեց նա։

19․ 50
«ԱԱԾ հարգելի սպաներ թող զարմանալի չթվա, բայց մեր այս պայքարը, արժանապատվության երթը, վերջնարդյունք Նիկոլ Փաշինյանի հեռացումը, նաև ձեր պաշտպանությանն է միտված։ Հայաստանի պետական որևէ կառույց այդպիսի թրքաբարո ասպատակության չի ենթարկվել , ինչպես ԱԱԾ-ն։ Այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո 5 տնօրեն է փոխվել այս կառույցի, հինգից երկուսը հրապարակավ հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանը հոգեկան հիվանդ է։ Ժողովրդին կոչ են արել ազատվել այս գժից»,- ասաց Անդրանիկ Թևանյանն ու ավելացրեց․ «Հիշեցնեմ նաև ԱԱԾ նախկին տնօրենը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը ապօրինի հրահանգ էր տվել ՝ կալանավորելու Վազգեն Մանուկյանին, ինչին ինքը դեմ է եղել։ Իսկ ինչո՞ւ էր ուզում կալանավորել։ Վազգեն Մանուկյանն այն մարդկանցից է, ով պատերազմի օրերին տիրապետելով ամբողջ ինֆորմացիային, հայտարարում էր , որ պետք է ձերբազատվել Նիկոլ Փաշինյանից։ Իշխանությունը հանձնել զինվորականությանը, որպեսզի մենք այդ խայտառակ կապիտուլացիայի չենթարկվենք։ Ցավոք սրտի դա տեղի չունեցավ պատերազմի օրերին։ Եվ ուրեմն, այս ամենից հետո ԱԱԾ աշխատակիցները մեր թիվ մեկ դաշնակիցներն են, քանի որ ինֆորմացված են և գիտեն, որ գժին չի կարելի թողնել ղեկին»։

19․30
ԱԱԾ շենքի մոտ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը դիմեց ԱԱԾ աշխատակիցներին հորդորելով պաշտպանել ազգային շահը։

«Այսօր մեր ազգային շահը Նիկոլ Փաշինյանը դարձրել է ադրբեջանական շահ, մեր ազգային երազանքը դարձրել է ադրբեջանական երազանքի իրականացում և վերջապես ՀՀ ազգային օրակարգը դարձրել է անտերության հանրապետություն,որով դուք պաշտպանում եք միայն իրեն։

Այսօր ՀՀ-ում պետք է լիներ մի ազգային օրակարգ՝ հեռացնել նրան, որպեսզի չունենանք նոր գերիներ։ Ոչ մեկ չի զբաղվում մեր գերիների վերադարձմամբ, անհետ կորածների խնդրով, ոչ մեկ։ Այս մարդիկ չգիտեն ինչ անեն»,-հայտարարեց Արփինե Հովհաննիսյանն անդրադառնալով նաև սորոսականներին։

«Ես ուզում եմ դիմել դռոններով վերևից մեզ նկարող սորոսականներին։ Ձեր դեմքը Եռաբլուրում է։ Եռաբլուրը վերևից նկարեք, դաջեք դա ձեր հեռախոսներին, ուղեղներին , դա է ձեր պատկերը։ Դուք Եռաբլուրն եք պղծել, դուք ազգային շահի հետ կապ չունեք»։

Հովհաննիսյանը մեկ անգամ ևս դիմեց ԱԱԾ սպաներին խնդրելով և հորդորելով կանգնել ազգի կողքին․«Կանգնեք ազգային երազանքի վերականգնման կողքին, կանգնեք ազգային օրակարգի կողքին։ Իսկ Ազգային օրակարգը մեկն է՝ «առանց Նիկոլ Հայաստան»»,-ասաց նա։

19․12 
Երթի մասնակիցները Ոստիկանական շենքի դիմաց են , որտեղ ոստիկանության ուժեր են կենտրոնացված։

«Հարգելի ոստիկաններ, միացեք մեր երթին, սա արժանապատվության երթ է հանուն մեր արժանապատվության» ,-կոչ արեց մասնակիցներից մեկը։

ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ «Հայրենիքի փրկության շարժման» անունից դիմեց ոստիկաններին․

«Մենք գտնվում ենք ոստիկանության առջև։ Երթով եկել ենք այստեղ՝ մեր կոչն ուղղելու ՀՀ ոստիկանությանը։

Հարգելի սպաներ, դուք կոչված եք պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքները։ Դուք այս պահից սկսած պետք է դադարեք դառնալ այս խելագարի ձեռքի գործիքը և կատարել իր որոշումները։ Ձեր մեջ կան բազմաթիվ արժանապատիվ մարդիկ, որոնք օրենքի շրջանակում են աշխատում։ Կան մարդիկ, ովքեր այս օրերին դուրս են եկել համակարգից ՝ պահելով սպայի պատիվը, չկատարելով ապօրինի հրահանգներ և որոշումներ։

Դուք պարտավոր եք գործել օրենքի շրջանակներում, չդառնալ այդ խեղկատակի ձեռքի գործիքը, հակառակ դեպքում դուք իր հետ կիսելու եք այդ դավաճանական գործողությունները, որն իրականացվել է մեր պետության և ժողովրդի գլխին»։

Սաղաթելյանը 1 անգամ ևս կոչ արեց ՝ գործել օրենքի շրջանակներում, ապահովել քաղաքացիների անհնազանդության բողոքի ակցիաները, չփորձել ճնշումներ գործադրել և կանգնել ժողովրդի կողքին։
«Չդառնաք գերագույն գլխավոր խրտվիլակի կամակատարը»,- հորդորեց նա։

18․54 
Երթի մասնակիցներն առանձնահատուկ ողջունցին սյունեցիներին, որոնք եկել և մասնակցում էին երթին։

«Սյունեցիներն այսօր շարունակում են Նժդեհի գործը, ողջունում ենք բոլոր սյունեցիներին։ ՀՀ քաղաքացու անձնագիրն է, սրանից ունենք բոլորս՝ անկախ մեր քաղաքական հայացքներից։ Տեր կանգնենք հայոց եռագույնին, հայոց զինանշանին, հայ քաղաքացու անձնագրին»,- երթի ընթացքում ասաց մասնակիցներից մեկը։

18․ 47
«Եթե Նիկոլին հեռացնեինք 6 ամիս առաջ պատերազմ չէր լինի։ Եթե Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին, պատերազմի ավարտը մեր ժողովրդի և պետության համար լինելու էր հաղթական։ Եթե Նիկոլին հեռացնեինք հեռացնեինք այն ստորացուցիչ պայմանագիրը կնքելու գիշերը, մենք այս անցնող 34 օրվա ընթացքում չէինք ունենա այն կորուստները, որ հիմա ունենք,- հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով ՝ մեր երկիրն անտեր է և չկա իշխանություն։

«Այս մարդն ի վիճակի չէ պաշտպանել մեր շահերը։ Մեր երկիրն անպաշտպան է»,- հավելեց նա։

18․35 
«Նիկոլ Փաշինյանին 2 տարի 8 ամիս ժամանակ էինք տվել , ինչ արե՞ց, 2 տարի վեց ամիս անց դրդեց պատերազմի, էտքան զոհեր տվեցինք, անմեղ երեխեք։ Եվ այդքանից հետո էլ էտքան տարածքներ տվեցինք։ Եթե 73 տոկոսը տվեցինք Ղարաբաղից, որից 35 տոկոսը ՝ նախկին Ղարաբաղից, էլ ինչի՞ն հավատանք։ Հավատանք , որ եղածն էլ տա՞նք»,- ասաց երթի մասնակից քաղաքացիներից մեկն ու ավելացրեց․

«Եթե այդ մարդը ոչինչ չի անում, անգամ այդ խայտառակ հրադադարից հետո, էլ ինչին հավատանք, եղածն էլ տանք, նոր ասենք վայ էս ինչ եղա՞վ։ Փորձը ցույց տվեց, որ նա չի կարողանում աշխատել։ Կամ իրոք դավաճան է, կամ այդքան ապիկար է, հիմար, որ անում է այս ամեն ինչը, ուրիշ ոչինչ»։

18․29
Երթի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակում են։

18․20
ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը երթի ընթացքում իր խոսքն ուղղեց մտավորականներին, նկարիչներին, գրողներին, երաժիշտներին։

«Դուք ստեղծագործում եք այն քչնաղ հայրենիքի մասին, որին արժանի է մեզանից յուրաչքանյուրը։ Որքան ճիշտ կլիներ, որ ձեզանից յուրաքանչյուրն այստեղ առաջին շարքերում լիներ։ Դուք մեր խիղճն եք, մեր՝ պատասխանատվությունը, մեր ուղեկիցն եք պատմության բոլոր փակուղիներում։ Որքան ճիշտ կլիներ այսօր միասին լինեինք։ Սիրելի մտավորականներ, առաջնորդեք այս շարժումը»,-ասաց նա։

Այնուհետև երթի մասնակիցները միացրեցին հեռախոսի լապտերները՝ պահելով գլխավերևում։ Մասնակիցները շարժվում են Մաշտոցի պողոտայով վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան»։

18:08
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Նիկոլ, դու 5000 օջախ ես մարել, 10 հազար ու ավելի հայ զինվոր, մեր ամենապայծառ տղաներին խեղել ես: Նիկոլ, դու գիտես ինչ ես արել… Հիմա որ ճաղակավանդակների հետևում թաքնված, վախեցած նստած ես, Ստեփանակերտում 50 օրից ավելի մայրերը, հայերեը, ռուս խաղաղապհների հետ ընկած իրենց որդիների դիակներն են գտնում:

Եվ ուրեմն՝ Նիկոլ դավաճան, Նիկոլ դավաճան: Անցնելու են կարճ տարիներ ու Նիկոլի հոմանիշը լինելու է դավաճան»:

«Հայրենիք» կուսակցությունից Խաչիկ Գալստյանն ասաց, որ խոսքը չի ուղղում այն մարդկանց, որոնք մասնակցում են արժանապատվության երթին, քանի որ այստեղ հավաքվածների համար ամեն ինչ պարզ է՝ «Նիկոլը դավաճան է, ծախսել է մեր հայրենիքը, նա պետք է հեռանա»:

Այնուհետև բոլոր վանկարկեցին՝ « դավաճան հեռացիր, դավաճան հեռացիր»:

Նա նշեց, որ խոսքը չի ուղղում այն մարդկանց, որոնք շարունակում են մնալ Նիկոլի աղանդի վկաները, քանի որ այդ մարդիկ զրկված են բանականությունից, մտածելու ունակությունից:

«Խոսքս ուղղում եմ  այն քաղաքացիներին, որոնք տանը, աշխատասենյակում նստած, էկրանին գամված նայում ու լսում են մեզ, ովքեր հուսահատված են, տագնապած են՝ վստահ եմ, չեք կորցրել ձեր մտածելու ունակությունը, այժմ սթափ դատում եք, վերլուծում եք, հասկանում եք, թե ինչ է կատարվում երկրում: Վստահ եմ, որ ճիշտ ընտրություն եք կատարելու ու միանալու եք Հայրենիքի փրկության շարժմանը»,- ասաց Խ. Գալստյանը:

17:57
Արժանապատվության երթի մասնկիցները կանգ առան Գլխավոր դատախազության առջև: «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի նախագահ Արթուր Ղազինյանը շարժման անունից դիմեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Այնուհետև դիմում-նամակը փոխանցեց Գլխավոր դատախազություն, որը պաշտոնական դիրքը չարաշահելու հետ կապված քրեական գործի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին է:

17:45
ՀՅԴ ԳՄ  ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը կոչ արեց բոլորին միանալ արժանապատվության երթին, այսինքն միանան հայրենիք փրկության պայքարին:

«Դուք չեք կարող անտարբեր լինել նրան, ինչ այսօր կատարվում է  մեր երկրում ու մեր երկրի սահմանների շուրջ: Համախմբենք մեր բոլորի ուժերը, քշենք այս դավաճան իշխանությանը, ձևավորենք նոր կառավարություն, որն իր վիճակի կլինի պաշտպանել մեր ժողովրդի շահերն ու իրավունքները»,- հայտարարեց Ի. Սաղաթելյանը:

«Միացիր», «Միացիր», «Նիկոլ հեռացիր», «Նիկոլ հեռացիր»՝ վանկարկում են երթի մասնակիցները:

17:40
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն ասաց, որ արժանապատվության երթը շարունավում է  և տևելու է  այնքան, մինչև վարչապետի կաբինետից չվռնդեն Նիկոլ Փաշինյանին ու չձևավորեն նոր ազգային կառավարություն:

«Նիկոլ Փաշինյանը, որ այս օրերին անտերության է մատնել Հայաստանի սահմանները, իրեն շրջապատել է ոստիկաններով, որոնք թվով 3000-ն են,  մինչդեռ սահմանները դատարկ են , պահող ուժեր չկան: Սա խայտառակություն է, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Փաշինյանը բացառապես ու միայն զբաղված է իր աթոռը պահելու խնդրով: Հետևաբար՝ Հայաստանն առանց Նիկոլ»,- ասաց Ա. Թևանյանը:

Արձագանքը եղավ՝ «Հայաստանն առանց Նիկոլ», «Հայաստանն առանց Նիկոլ»:

ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այսօր հանդիպել է Շիրակի բնակիչների հետ, որոնք հաստատել են, որ վերջի օրերին ՄՈԲ-ի կազմից գերեվարված զինվորները հիմանակում Շիրակից են,  հայտնվել են շրջափակման մեջ ու գերեվարվել են:

Նա նշեց, որ երեք օր է Հայաստանի ՊՆ-ից ու Արցախի ՊԲ-ից չեն կարողանում ստանալ մեկ հարցի պատասխան:

«Նիկոլ դու ստախոս ես, դավաճան ես: Իսկ Արցախի նախագահն այսօր արդեն փորձում էր մեղքն իր վրայից թոթափել՝ ասելով, որ ինքը շատ բան տեսել է, բայց շատ բան չէր կարող որոշել: Տեսել էր, թող կանգներ ու խոսեր պետական  դավաճանության մասին, ոչ թե կատարեր բունկերում հայտնվելու որևէ իրավունք չունեցող անձի հրահանգները:

Մենք գործ ունենք դավաճան իշխանության հետ»,-ասաց Ն. Զոհրաբյանը:

Նա շեշտեց՝ արհավիրքը կանգնեցնելու, Հայաստանը փրկելու համար դավաճան Նիկոլը պետք է հեռանա:

17:30
Արժանապատվության երթի ընթաքում հնչում է «Նիկոլ դավաճան», «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսները:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը 2,5 տարի քանդել է պետության հիմքերը:

«Ես սա չեմ ասում նրա համար, որ որևէ մեկի մտքով անցի, որ ուզում եմ վերադառնալ իշխանության: Ես ինքս իշխանության վերադառնալու ցանկություն չունեմ, իմ նպատակն է այս հողատուին հեռացնել իշխանությունից, որպեսզի փրկեմ Հայաստանը:

Իմ հայրենիքի, ժողովորդի նկատմամբ դավաճանություն է տեղի ունեցել, կապիտուլյացիայի  ակտ, որի միակ պատասխանատուն և մեղավորը հողատու Նիկոլն է, ուստի նաև պետք է լինեն իրավական գործողությունների, որի արդյունքում պարզվի՝ ով մեղավոր է, պետք է պատասխանա տա:  Իմ սուբյեկտիվ կարծիքով, Նիկոլ Փաշինյանի գործողությունների մեջ կան հանցավոր և անգործության, և հանցավոր դավադրության գործոններ Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի նկատմամբ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

17.17

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արժանապատվության երթն այսօր մեկնարկում է Երևանի կրկեսի հրապարակից:

«Միանշանակ է, որ պատասխանատվության ողջ ալիքն ուղղված է  Նիկոլ Փաշինյանի կողմը: Պարտությունն ունի մեկ տեր և պատասխանատու: Հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ու իր վարչակարգը: Եզրակացոթյուններս գնալով թանձրանում են, որ այս դավադրության հիմնական դիրժորը Նիկոլ Փաշինյանն էր և մարդիկ, որոնք կուրորեն հավատացել են նրան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:

Ըստ նրա, որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի կառչել իր աթոռին, ինքը կապ չունի մեր ապագայի հետ, քանի որ կործանել է մեր ներկան:

«Նա կապ չունի մեր սգի հետ: Դեկտեմբերի 19-ին Փաշինյանի քաղաքական դիակ լինելու քառասունքի օրն է, շատ լավ կլիներ եթե հենց 19-ին էլ ավարտեր իր քաղաքական գոյությունը»,- նշեց Լ. Գալստյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}