Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը կրկին մերժվեցին. Պաշտպան
Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, չի կալանավորվի, դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Վերաքննիչ քրեական դատարանում մի քանի ժամ քննության առնվեց Դատախազության վերաքննիչ բողոքը, որի վերաբերյալ շատ սպառիչ և հիմնավոր ներկայացրեցինք մեր առարկությունները։ Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը կրկին մերժվեցին՝ դատավոր Բեկթաշյանի չափազանց կարևոր որոշմամբ։ Դատավոր Հովհաննիսյանի բացառիկ պատճառաբանված դատական ակտը մնաց օրինական ուժի մեջ»,- գրել է պաշտպանը:
Հիշեցնենք, որ Ա.Մինասյանը ձերբակալվել էր նոյեմբերի 13-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման, 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով, ապա նույն հոդվածներով մեղադրանք առաջադրվել ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել: Ա. Մինասյանը նոյեմբերի 16-ին ազատ էր արձակվել՝ ձերբակալման ժամկետը լրանակուց հետո։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Երկաթը չկալանավորվեց. Արամ Վարդևանյան
- Դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի քննի Աշոտ Երկաթի խափանման միջոցի հարցը
- Աշոտ Երկաթը՝ մեկուսարանից. Խցում արկեր չեն պայթում, բայրաքթարներ չեն խոցում ինչպես խրամատում
- Աշոտ Երկաթի փաստաբան. Դատարանը խորհրդակցական սենյակում է
- Դավիթ Շահնազարյան. Աշոտ Երկաթի ջոկատի պահած դիրքը հարավում միակն է եղել, որ մնացել է անառիկ