Արմեն Աշոտյան. Այս ամենը տեղի չէր ունենա, եթե նոյեմբերի 9-ից հետո ժողովուրդը սրան կաբինետից նետած լիներ առնվազն աղբարկղ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Սյունիքն անպաշտպան թողնելը հանցավոր ծրագրի մի մասն է, սրանում որևէ կասկած չկա։
Նոյեմբերի 9-ին դավաճանի կողմից ստորագրված խայտառակ կապիտուլյացիոն ակտում որևէ պարտավորություն հեռանալու Զանգելանի և Կուբաթլուի շրջանների շատ փոքր, բայց Սյունիքի թիկունքը պահող տարածքներից չկար։
Դավաճանը, մի քանի օր առաջ փորձելով վրայից կրկին գցել պատասխանատվությունը և մոլորեցնել ժողովրդին, ասել էր, թե «բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»:
Փաստորեն ռազմավարական նշանակության տարածքների հանձնումը սրա համար «սահմանների ճշգրտում» է, ու սույն ստահակը Հայաստանի հարավը թշնամու ուղիղ նշանառության տակ վերցնող դիրքերը փոխանցում է թուրքին «փոխըմբռնման» շրջանակներում։
Այս ամենը տեղի չէր ունենա, եթե նոյեմբերի 9-ից հետո ժողովուրդը սրան կաբինետից նետած լիներ առնվազն աղբարկղ, եթե ոչ՝ բանտախուց։
Մեր կորուստներն էլի շարունակվելու են այնքան ժամանակ, որքան հայկական երկու հանրապետություններն հանձնող դավաճանը նստում է Հանրապետության հրապարակում»։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը՝ մինչ 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն. Քաղաքապետ
- Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
- Մեզ ի՞նչ է պետք՝ «բուֆերնի» զոնա, որ իմ ու քո երեխային չգողանան. սյունեցին՝ ոստիկանին
- Սյունիքում սահմանագծումների հարցով բացակայում է պետական մարմինների հաղորդակցությունը գյուղերի բնակիչների հետ. ՄԻՊ
- «Գորիսից չեմ կարողացել գնալ Կապան, գարանտիա չկա, որ քեզ մեքենայով չեն գողանա»
- Արփինե Հովհաննիսյան. Սյունիքի մարզի հետ կապված խնդիրները դեռ առջևում են
- Սյունիքի վրա թաթը դնելու առումով Թուրքիայի դերը տարածաշրջանում ավելի է հզորանում. Սուրեն Սարգսյան
- Սյունիքի Տեղ համայնքը հողերը կորցնելուց հետո ծանր իրավիճակում է
- Իրանն արձագանքել է Սյունիքի նկատմամբ թուրք-ադրբեջանական նկրտումներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին