Արցախում թշնամու վերահսկողության տակ է անցել 116 դպրոց
Ռազմական գործողությունների արդյունքում թշնամու վերահսկողության տակ է անցել 116 դպրոց: 6300 աշակերտ զրկվել է կրթություն ստանալու իր իրավունքից: Այս պահի դրությամբ մայրաքաղաքի դպրոցներ են հաճախում 1191 աշակերտ: Ուսուցիչների զբաղվածության հարցը ևս նախարարության օրակարգում է: Այս մասին հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը։
Արցախի կրթության, գիտության և և մակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն ասում է, որ առաջիկայում Արցախում նախատեսվում են միջազգային կառույցների հետ հանդիպումներ: Քննարկվելու են Արցախի մշակութային ժառանգությանը վերաբերող մի շարք հարցեր:ի
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում բաց դաս են անցկացրել
- Ստեփանակերտում առաջիկա շաբաթվա ընթացքում կվերագործարկվեն մի շարք դպրոցներ
- Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում ականազերծել են դպրոցի տարածքը