2008-ին Նիկոլի գրած հոդվածում երևում է՝ ինչպես էր նրա ընտանիքը երազում հանձնել մեր հայրենի հողերը. Փոստանջյան
«Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի առաջին էջում իսկ երևում է, որ ըստ ՀՀ ոստիկանության, ինքը 2008-ին լքել է Հայաստանը։ Բայց եթե այդպես է, ապա նա 2012 թվականին չէր կարող մասնակցել ՀՀ ԱԺ ընտրություններին։ Այսինքն՝ ՀՀ ոստիկանությունը պարտավոր էր նրան չտրամադրել ՀՀ-ում բնակվելու 5 տարվա ցենզը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիրն ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով, եթե ՀՀ ոստիկանությունը նման հայտարարություն էր տարածել, ապա հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը կարողացել ստանալ ՀՀ-ում վերջին 5 տարիներին բնակվելու մասին թուղթ, և ինչպե՞ս է ԿԸՀ-ն նրան գրանցել՝ որպես թեկնածու։
«Այսինքն՝ այդտեղ կա ՀՀ ոստիկանության և այդ ժամանակվա գործադիր իշխանության գործոնը, որ նա կարողացել է մասնակցել ընտրություններին։ Կամ էլ Նիկոլ Փաշինյանի կողմից կեղծիք է եղել։ Օրինակ, այդ նույն ժամանակահատվածում նաև Խաչատուր Սուքիասյանն էր Հայաստանից բացակայել, և նրան չտրամադրվեց այդ տեղեկանքը, իսկ Նիկոլ Փաշինյանին տրամադրեցին։ Ո՞վ տրամադրեց, ո՞վ էր նրա հովանավորը։ Եվ ո՞վ եղավ հովանավոր, որ նա 7 տարվա փոխարեն բանտարկված մնաց 3.5 տարի։ Նա օրենքով չի դուրս եկել բանտից, այլ ազատ է արձակվել ինչ-որ մեկի հրամանով»,- հարց բարձրացրեց Զարուհի Փոստանջյանը։
Այսինքն՝ ըստ քաղաքական գործչի, Նիկոլ Փաշինյանին հանել են բանտախցից և կոնկրետ մեկի ցանկությամբ դարձրել են պատգամավոր, հետագայում՝ արդեն վարչապետ։ Նա վստահ է, որ այդ ժամանակ ՀՀ-ն բռնապետություն էր, և առանց երկրի ղեկավարի իմացության և թույլտվության Նիկոլ Փաշինյանը չէր կարող թաքնվել։
«Նիկոլ Փաշինյանը շատ էր բղավում, որ նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկանք չի ունեցել՝ ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ, այո՛, չի ունեցել, բայց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես չի ունեցել։ Նրանք երկուսն էլ նույն փաթեթով բերված ղեկավարներ են»,- ներկայացրեց Զարուհի Փոստանջյանը։
Քաղաքական գործչի խոսքով, հայ ժողովրդի հայրենիքի հանձնման ծրագիրը նախագծվել է դեռ 2008 թվականին.
«2008-ին Նիկոլի գրած հոդվածից երևում է՝ ինչպես էր նրա ընտանիքը երազում հանձնել մեր հայրենի հողերը։ Դա երևում է «Երկրի հակառակ կողմը» գրքի 287-291 էջերում, «Սարերից իջան մի խումբ ձիավոր» վերտառությամբ հատվածում։ Այդտեղ, Աղդամի մասին խոսելիս նա նշել է, որ մի մասի համար չարժե զոհել ամբողջը, և կարելի է զիջել այդ մի մասը՝ հանուն խաղաղության»։
Նա նշեց, որ մեր օրերին Թալեաթ, Էնվեր, Ջամալ փաշաների գործը շարունակողը եղավ նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
«Նիկոլը արդեն անցյալ է, նա ցեղասպանություն արել է, մեզ հայրենազրկել է, և նա այլևս երկրագնդի վրա ապրելու, շնչելու հնարավորություն չունի, նա գնալու է, նա գնացած է։ Մենք դեռ ունենք ապագա, դեռ պետք է արարենք...։ Առջևում նոր պատերազմ է, այս պատերազմը չի ավարտվել. սա ժամանակավոր զինադադար է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Գլխավոր դավաճանի դեմ պայքարն արդեն ազգի հետագա գոյության խնդիր է
- Արսեն Բաբայան. Չկա այլ օրակարգ, քան դավաճան Նիկոլին րոպե առաջ հեռացնելը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան