Արցախից հերքում են Ստեփանակերտում՝ ադրբեջանցիների բնակվելու լուրը
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը թելագրամյան ալիքում գրել է.
«Երեկ և այսօր ադրբեջանական լրատվադաշտում տարածվել է Պետական վիճակագրական կոմիտեի հայտարարությունն առ այն, որ Ստեփանակերտ է վերադառնալու 12024 ադրբեջանցի փախստական։
ՀՀ իշխանությունները մինչ այս պահը որևէ կերպ չեն անդրադարձել այս լուրին»։
Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է Ստեփանակերտ՝ ադրբեջանցի փախստականներ վերադառնալու լուրը:
«Հայկական լրատվամիջոցները, հղում անելով «Вестник Кавказа» կայքին, ադրբեջանական աղբյուների հերթական ապատեղեկատվությունն են տարածում, թե իբր Ադրբեջանի 12,024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում։
Սա բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ կերպով տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին առկա լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար:
Մի կարևոր դիտարկում ևս. «Вестник Кавказа» կայքի գործունեության առանցքում միշտ եղել է թշնամու քարոզչական թեզերը ռուսալեզու լսարանում տարածելը, ուստի հայկական մեդիայի պատասխանատուներին խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ այդ կայքից որևէ նյութ տարածելուց»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրվա ընթացքում ավելի քան 600 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղում իրենց տներ․ ՌԴ ՊՆ
- Հրադադարից հետո 39 հազար 700 փախստական վերադարձել է ԼՂ. ՌԴ ՊՆ
- Էլբակյան. Նիկոլը ներկաներին պատմել է, թե ինչպես է ինքն Իլհամ Ալիևի հետ բամբասում Սերժ Սարգսյանից
- Մեր կողմում պետական այրերը համարում են՝ «օֆ-է՜յ, պրծանք, հիմա թող ռուսները ջառմեն քաշեն». Էդգար Էլբակյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում