Իրավաբանները զինդատախազից պահանջում են պատասխանել իրենց հարցերին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Հենց նոր իրավաբանական համայնքի ներկայացուցիչներով ինքնաբուխ ակցիա իրականացրեցիք ՀՀ Զինվորական դատախազության առջև՝ պահանջելով ՀՀ զինդատախազից իջնել և պատասխանել մեր հարցերին։ Իսկ հարցերը շատ են. ի՞նչ է արվել, ինչո՞ւ չի արվել այն, ի՞նչը պետք է արվեր, ե՞րբ է արվելու այն, ի՞նչը պետք է արվի։
Զինդատախազի օգնականը մեզ փոխանցեց, որ պարոն Հարությունյանը պատրաստ է ընդունել երեք գործընկերոջ։ Մենք քննարկեցինք և մերժեցինք առաջարկը, քանի որ հարցեր ունի Զինդատախազության առջև հավաքված շուրջ 40 իրավաբաններից ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ։
Մենք որոշեցինք նույն ձևաչափով պահանջել հանդիպում արդեն ՀՀ գլխավոր դատախազից։ Այսօր ժամը 16:00-ին հավաքվելու ենք ՀՀ գլխավոր դատախազության առջև։
Այն իրավաբանները, որոնք հարցեր ունեն պարոն գլխավոր դատախազին, կարող են միանալ»։
Տեսանյութը՝ Tert.am-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա