Վաղը Կապանի 13 գյուղերի բարձունքները հանձնելու են Ադրբեջանին. Hetq.am
Այսօր առավոտյան պաշտպանության նախարարությունից հրահանգ է եղել Կապանի ներկա պաշտպանական դիրքերը Ադրբեջանին հանձնելու մասին։ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը Hetq.am-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ վաղը մինչև ժամը 17։00 պետք է թողնեն զբաղեցրած դիրքերը։
Հարցին, թե արդյոք անակնկալ էր իր համար նման հրամանը, համայնքապետը պատասխանել է «Ես մտածում էի, որ այս իշխանությունները բերելու են հասցնեն այս հանգուցալուծմանը։ Այդպիսի մտավախություններ ունեի»:
Վաղվանից Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվելու այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի և հարակից 13 գյուղերի անվտանգությունը։ Ըստ համայնքապետի՝ դրանք են Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ գյուղերը և Կապան քաղաքը, որոնք բոլորը մտնում են Կապան համայնքի մեջ։ Ընդ որում՝ Կապան քաղաքի ոչ բնակելի հատվածի հեռավորությունը սահմանից կլինի 100 մետր, իսկ բնակելի հատվածից՝ 1 կմ։
«Այս բոլոր տարածքները մինչև 1929 թ․ եղել են հայկական տարածքներ։ 1929 թ․ դրանք տրվել են Ադրբեջանին։ Այդ տարածքներում ներառվել է 21 գյուղ։ Եվ ինչի՞ պիտի սահմանազատումն արվի 1974-ի քարտեզով, այլ ոչ թե, օրինակ, 1929-ի»,- ասում է համայնքապետը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Արժանապատվության երթ. Փաշինյանը հենց այսօր թուրքին գրկաբաց ընդունում է Գորիսի, Կապանի մատույցներում
- Վաղը՝ մինչ 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն. Քաղաքապետ
- Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
- Մեզ ի՞նչ է պետք՝ «բուֆերնի» զոնա, որ իմ ու քո երեխային չգողանան. սյունեցին՝ ոստիկանին
- «Գորիսից չեմ կարողացել գնալ Կապան, գարանտիա չկա, որ քեզ մեքենայով չեն գողանա»
- Արփինե Հովհաննիսյան. Սյունիքի մարզի հետ կապված խնդիրները դեռ առջևում են
- Սյունիքի վրա թաթը դնելու առումով Թուրքիայի դերը տարածաշրջանում ավելի է հզորանում. Սուրեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին