ՀՆԱ-ի անկումը կհասնի 8-8,5 տոկոսի. Տնտեսագետ
«Առաջին երեք եռամսյակների կտրվածքով մեզ մոտ ՀՆԱ-ի անկումը կազմում էր մոտ 7-7,1 տոկոս, ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը կհասնի 8-8,5 տոկոս միջակայքում»,- «Դրամի արժեզրկումը և տնտեսական դաշտի խնդիրները» թեմայով քննարկմանն ասաց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը:
Նա նշեց, որ կորոնավիրուսն ազդեցություն ունեցավ տնտեսության վրա, փորձեցին հարմարվել երրորդ եռամսյակում, սակայն սկսած չորրորդ եռամսյակից՝ պատերազմը սկսվեց ու տնտեսական խաղացողների մոտ խաղաքարտերը փոխվեցին:
Տնտեսագետն ընդգծեց՝ մենք պատերազմի ազդեցությունը լիարժեք զգալու ենք սկսած հաջորդ տարվանից:
«Ըստ էության, համադրելով ներքաղաքական զարգացումների հետ, կարող ենք նշել, որ թևակոխել ենք վստահության ճգնաժամի փուլ, առաջիկա մի քանի տարիները բնորոշվել են դրանով»,- ասաց Հայկազ Ֆանյանը:
Նա նշեց, որ կորոնավիրուսի ազդեցությունն ու դրան գումարած վստահության ճգնաժամը, վարքագծային լուրջ փոփոխություններ է առաջացնելու, այդ թվում արտագաղթի տեքսով, իսկ արտագաղթել հիմնականում կարողանալու է այն աշխատուժը, որը մրցունակ է արտաքին շուկաներում: Տնտեսագետը մտավախություն ունի բարձր եկամուտներ ապահովող ՏՏ ոլորտի խաղացողների հետ կապված, որն իրականում կարող է լուրջ վնասել այդ ոլորտը:
Ինչ վերաբերում է դրամի շուկայում տեղի ունեցող զարգացումներին, Հ. Ֆանյանն ասաց, որ առանց պատերազմի էլ սպասելի էր դրամի որոշակի արժեզրկում՝ հաշվի առնելով ինչ զարգացումներ են եղել:
«Դրամի արժեզրկում տեղի կունենա այսօրվա փոխարժեքի համեմատ, սակայն ինչ միջակայում և ինչքան կպահպանվի, կախված է խոշոր խաղացողների վարքագծից»,- նշեց տնտեսագետը:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին շաբաթներին եղել է կապիտալի արտահոսք. Ատոմ Մարգարյան
- Մենք չափից ավելի զգույշ ենք ուզում լինել հատկապես ֆինանսական շուկայում. Վահագն Խաչատրյան
- Քաղաքական անորոշությունները դառնում են տնտեսական ֆակտորներ, որոնք լուրջ ազդեցություն են ունենում. Ջրբաշյան
- Տնտեսվարողների կողմից դոլարի պահանջարկը բերել է նրա գնի բարձրացման. ԿԲ նախագահ
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով
- Գնանկման համար դոլար պետք է ներարկվի շուկա, որին ԿԲ-ն չի գնում
- ԿԲ-ն ու կառավարությունը ի վիճակի չեղան մեր տնտեսությունը նախապատրաստելու այս արժեզրկմանը. Սուրեն Պարսյան
- Թաթուլ Մանասերյան. Քաղաքական այս թիմը պետք է հեռանա, քանի որ շատ լուրջ նյութական վնաս է հասցնում նույնիսկ իրենց ընտանիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան