Այո՛, քո հրաժարականը պահանջում է երկրի քաղաքական, մտավորական էլիտան. Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Նիկոլ՝ դու ճիշտ ես։
Ես չեմ հիշում դեպք, երբ այսքան համաձայն լինեմ Նիկոլ Փաշինյանի հետ:
Երեկ Նիկոլ Փաշինյանը հստակ գծեց սահմանագիծը. իր հրաժարականի պահանջը Նիկոլը բնորոշեց որպես էլիտայի բունտ:
Նիկո՛լ, դու ճիշտ ես:
Այո՛, քո հրաժարականը պահանջում է երկրի քաղաքական, մտավորական էլիտան, քո հրաժարականը պահանջում է մեր հասարակության էլիտան, քո հրաժարականը պահանջում է մտածող և հայրենասեր մարդը, քո հրաժարականը պահանջում է այն մարդը, ով տեսնում և հասկանում է, թե դու ինչ աղետ ես մեր պետականությանը:
Նիկո՛լ, դու ճիշտ ես, դու հստակ տեղորոշեցիր, օխլոսին, դու հստակ դրեցիր էլիտայի և օխլոսի բաժանարար գիծը:
Դու Նիկո՛լ, երեկ արձանագրեցիր, որ քո հրաժարականը պահանջում է երկրի մտածող հատվածը:
Դու Նիկո՛լ, երեկ հստակ տեղորոշեցիր, որ քո հենարանը փոքրաթիվ, բայց ագրեսիվ օխլոսն է, որի վրա հենվելով դու փորձում ես պահել քո իշխանությունը:
Քո հայրենադավության, քո դավաճանության, մեր հայրենազրկման այս շարժմանը դու տվեցիր ամենահստակ բնութագրիչը՝ էլիտայի բունտ:
Այո Նիկո՛լ, ես, էլիտայի բունտի շարքային ներկայացուցիչս, ամեն ինչ անելու եմ, որ թուրքին Արցախ հանձնածը, տասնյակ հազարավոր իմ արցախցի քույրերին և եղբայրներին տնավեր դարձրածը, 5000-ից ավելի պայծառ տղաներին մատաղացու դարձրածը, 10 000 -ից ավել մեր լավագույն տղաներին հաշմանդամ դարձրածը, օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առաջ հեռանա իշխանությունից:
Այո Նիկո՛լ, սա՛ էլիտայի բունտ է: Սա մտածող ու հայրենասեր քաղաքացու բունտ է ընդդեմ թրքահպատակ և թրքաբարո օխլոսի եւ օխլոսապետի:
Ինձ համար պատիվ է քայլել էլիտայի բունտի շարքերում։
Եվ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են Նիկոլի ասած էլիտան, ովքեր սիրում են հայրենիքը ոչ թե այփադի ստեղնաշարի դեմ նստած ստատուս գրելով և ովքեր հասկանում են, որ Հայաստանի պետականությունն է այլևս վտանգված, նրանք բոլորը այսօր և ամեն օր և ամեն ժամ, մինչ այն պահը, երբ նիկոլականությունը դեռևս իշխանություն ունի Հայաստանում, պիտի լինեն էլիտայի բունտի մասնակից: Երրորդ տարբերակ չկա, կա՛մ դու Հայաստանի հետ ես, կա՛մ՝ Նիոկլի։
Կա՛մ դու էլիտայի բունտի մասնակից ես, կա՛մ՝ օխլոսի շարքային անդամ:
Սա է իրականությունը:
Այլ իրականություն չփնտրեք, այլ երանգ չկա:
Երրորդ ճանապարհ չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Իվետա Տոնոյան. Դուք չեք պլստալու հանրության ու ժողովրդի ցասումից ու արդարացի դատաստանից
- Վարդան Ոսկանյան. Մինչդեռ «էլիտան» և «ժողովուրդն» իրականում միասնական օրգանիզմ են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին