Շուշան Պետրոսյանը դուրս եկավ ոստիկանությունից
Երգչուհի, հասարակական-քաղաքական գործիչ, բանակին ուղղված բազմաթիվ նախաձեռնությունների ու ծրագրերի հեղինակ Շուշան Պետրոսյանը դուրս եկավ ոստիկանությունից։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Շուշան Պետրոսյանի հետ դուրս եկանք ոստիկանության բաժնից։ Բաժնում վերաբերմունքից որևէ բողոք չունենք»։
Ավելի վաղ Մելիքյանը տեղեկացրել էր. «Ադրբեջանի ազգային հերոսի ուղիղ հրահանգով հենց հիմա բերման են ենթարկում երգչուհի Շուշան Պետրոսյանին։ Որևէ մեկը նախապես նրան չէր հրավիրել ոստիկանություն կամ որևէ կերպ չէր տեղեկացրել, որ իրեն ուղղված հարցեր կան։ Սա բացարձակ ապօրինություն է»։
ՄԻՊ գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նունե Հովսեփյանն էլ գրառման ներքո հայտնել էր, որ Շուշան Պետրոսյանին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին։
Հարակից հրապարակումներ`
- Բերման են ենթարկում երգչուհի Շուշան Պետրոսյանին. Ռուբեն Մելիքյան
- Բարեկիրթ լինելու ժամանակը չէ, երկրի հերն անիծել է էդ տղան. Շուշան Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա