Պուտին․ Էրդողանը խոսքի տեր մարդ է, տղամարդ
«Առանձին հարցերի շուրջ մենք տարբեր կարծիքներ ունենք նախագահ Էրդողանի հետ, երբեմն նաև հակառակ։ Բայց նա խոսքի տեր մարդ է, տղամարդ։ Նա պոչ չի խաղացնում։ Եթե նա գտնում է, որ դա օգուտ է իր երկրին, նա մինչև վերջ գնում է»,- այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով տարբեր երկրների առաջնորդների հետ հարաբերությունների մասին հարցին։
Պուտինը նշեց, որ հաճելի կամ տհաճ միազգային գործընկերներ չկան, յուրաքանչյուրը նպատակաուղղված է իր երկրի խնդիրների լուծմանը։
«Աշխատում եմ բոլորի հետ՝ Ռուսաստանի համար մաքսիմալ արդյունք ապահովելու համար, մնացածը՝ կոնտրպրոդուկտիվ է»,- ասաց Պուտինը։