Եվրախորհրդարանի հեղինակավոր Սախարովի մրցանակը տրվել է Բելառուսի ընդդիմադիր գործիչ Տիխանովսկայային
Եվրախորհրդարանի 2020 թվականի Սախարովի մրցանակը տրվել է Բելառուսի ընդդիմադիր շարժմանը։ Շարժման ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որը լքել էր իր երկիրը, Բրյուսելում ստացել է Անդրեյ Սախարովի մրցանակը: Նա խոստացել է շարունակել պայքարել հանուն մարդու իրավունքների և ժողովրդավարության։ Այս մասին գրում է Euronews-ը։
«Մեր շուրջ վախի անտեսանելի պատ է կառուցվել, բայց այս տարի ամեն ինչ փոխվել է։ Միասին հավատում էինք, որ վախի այս պատը կարող է աղյուս առ աղյուս քանդվել», - ասել է Տիխանովսկայան։
Տիխանովսկայան կոչ է արել Եվրոպային ավելի համարձակ լինել իրենց գործողություններում:
Նոյեմբերին ԵՄ առաջնորդները համաձայնել էին պատժամիջոցներ կիրառել 59 պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։
Հիշեցնենք, որ օգոստոսին նախագահական ընտրություններից հետո Բելառուսում սկսվեցին քաղաքական ցույցեր: Լուկաշենկոն հայտարարեց իր վերընտրվելու մասին, բայց նրա քննադատները հայտարարեցին, որ քվեարկությունը կեղծված է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա