Սպարտակ Սեյրանյան. Էլ ի՞նչ «անակնկալներ» ունի այս իշխանությունը
Դաշնակցական գործիչ, ծնունդով ջավախքցի պատմաբան Սպարտակ Սեյրանյանը գրում է.
«Էլ ի՞նչ «անակնկալներ» ունի այս իշխանությունը
Երկրի ու ժողովրդի համար կարևորագույն անվտանգային հարցերը թողած ի՞նչ է այսօր պլանավորում գործող իշխանությունը, Էլ ի՞նչ «անակնկալներ» ունի։
Շատ վերլուծաբանների կարծիքով, մասնավորապես, ծրագրվում է «կիսապաշտոնական» մակարդակով հակառուսական հայտարարություններ ու քարոզչություն սկսել։ Համապատասխան շրջանակներն արդեն իսկ ստացել են հրահանգը, այս փուլի թեզերը հստակեցվել են, «ձայնավարժանքն» էլ արդեն սկսվել է։
Դրան կհետևեն բուն գործողությունները․ փողոցում այլազան երթերով ու ֆլեշմոբերով կպահանջեն Գյումրից ռուսաստանյան ռազմական հենակետի դուրս բերումը, ԱԺ-ում կսկսվեն Հայաստանի անվտանգային համակարգը փոխելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու, Արցախում ռուս խաղաղապահների կողքին նաև, օրինակ, «սկանդինավյան» / իմա՝ ՆԱՏՕ-ի, որի անդամ է նաև Թուրքիան/ խաղաղապահներ բերելու հարցով ելույթներ ու քննարկումներ։
Սա ծրագրվում է ներկայացնել որպես ժողովրդի վստահության քվեն ստացած խորհրդարանական մեծամասնության և, հետևաբար՝ հանրային պահանջ․․․
Նպատակը պարզ է․ փորձել Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Տարածաշրջանի այդօրինակ «ապագան» էլ է պարզ․ Ադրբեջանի առաջ կապիտուլյացիան «համալրել» արդեն Թուրքիայի առաջ կապիտուլյացիայով։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը՝ մինչ 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն. Քաղաքապետ
- Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
- Մեզ ի՞նչ է պետք՝ «բուֆերնի» զոնա, որ իմ ու քո երեխային չգողանան. սյունեցին՝ ոստիկանին
- Իրանը մտահոգություն է հայտնել միջուկային զենքի փորձարկումներ իրականացնելու ԱՄՆ-ի մտադրության կապակցությամբ
- Սյունիքում սահմանագծումների հարցով բացակայում է պետական մարմինների հաղորդակցությունը գյուղերի բնակիչների հետ. ՄԻՊ
- «Գորիսից չեմ կարողացել գնալ Կապան, գարանտիա չկա, որ քեզ մեքենայով չեն գողանա»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում