10 ամսում Վրաստանում ավելի քան 200 հազար կորոնավիրուսային հիվանդության դեպք է գրանցվել
Դեկտեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2981 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 201 368 է: Այս մասին, Ալիք Մեդիայի հաղորդմամբ, գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2001 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 169 282 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 31 մարդ, ընդհանուր՝ 1953:
Կարանտինային գոտում է գտնվում 471 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6 758 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 2247 պացիենտ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան