Ստեղծված իրադրության պայմաններում նոր սպառնալիքներ են ի հայտ եկել. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայաստանը պետք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ։
Ստեղծված իրադրության պայմաններում, հատկապես անվտանգային հարցերում նոր սպառնալիքներ են ի հայտ եկել, որը պետք է առավել խորությամբ քննարկել ՌԴ-ի հետ և անհրաժեշտ որոշումներ կայացնել։
Խոսքն առաջին հերթին վերաբերվում է ՀՀ սահմանների պահպանության/պաշտպանության հետ կապված հարցերին, որը կարգավորվում է ՀՀ-ՌԴ միջպետական պայմանագրերով։
Առկա իրավապայմանագրային դաշտը թույլ է տալիս դաշնակից ՌԴ-ի հետ քննարկելու Երասխ-Մեղրի (Նախիջևանի հետ սահման), Մեղրի-Գորիս (պայմանական) հատվածներում սահմանային պաշտպանությունը ՌԴ -ի միջոցով իրականացնելու նպատակահարմարությունը, այնպես ինչպես, օրինակ, հայ-թուրքական սահմանի դեպքում է։
Այս թեմային առաջիկայում մանրամասն կանդրադառնամ, սակայն գործընթացը պետք է խորությամբ քննարկել և բերել առաջնային օրակարգ»։
Հայաստանը պետք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ։ Ստեղծված իրադրության պայմաններում, հատկապես անվտանգային...
Posted by Tigran Abrahamyan on Wednesday, 16 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Նիկո՛լ, քո արածի ու չարածի պատճառով հայի տեսակն ու գոյությունն այս տարածաշրջանում կասկածի տակ է. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Ինչ որ մեկը կասի՞, թե ինչու է՞ խախտվել գրավոր պայմանավորվածությունը
- Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին. Խոսիր տեսնենք, թե էլ ի՞նչ ես խոստացել
- Արցախ-Ադրբեջան շփման գծի պաշտպանությունը պետք է անհրաժեշտ կարգավորումներ ստանա. Տիգրան Աբրահամյան
- Աբրահամյան. Հայաստանի քաղաքական իշխանությունը ճիշտ հակառակն է անում՝ մեզ զրկելով պաշտպանվելու հնարավորությունից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան