Պարենային անվտանգության տեսանկյունից լուրջ ռիսկեր են առաջացել. Հայկազ Ֆանյան
«Որքան ես եմ տեղյակ, չի հրապարակվում տվյալներ, թե Հայաստանի բանկային համակարգի խաղացողներն ինչքան ակտիվներ ունեն Լեռնային Ղարաբաղի տարածքում»,- «Դրամի արժեզրկումը և տնտեսական դաշտի խնդիրները» թեմայով քննարկմանն ասաց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ կարճ ժամանակ է անցել, հնարավորություն չկա հստակ գնահատական տալ կորուստների ծավալների մասով:
«Առհասարակ պետք է նշել, որ այստեղ ոչ միայն ներդրումների և բանկային համակարգի, կորցված ակտիվների մասին է խոսքը գնում, նաև պարենային անվտանգության տեսանկյունից է լուրջ ռիսկեր առաջացել»,- ասաց տնտեսագետը:
Հ. Ֆանյանի խոսքով, Արաքսի հովիտը բավակային բարեբեր տարածաշրջան էր գյուղատնտեսական գործունեության համար, շատ ներդրողներ ներդրումներ էին կատարել, պարենային անվտանգության մասով որոշակիորեն ապահում էր Հայաստանը:
«Մյուս կողմից այնտեղ ունեինք խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ: Որոշ դեպքերում Արցախի ծագման ապրանքները Հայաստանից արտահանվում էր հենց հայկականի անվան տակ:
Երբ խոսքը գնում է 2,5-2,6 միլիարդ դրամ ապրանքային արտահանաման մասին, պետք է պատկերացնեինք, որ դրա մի մասը հենց ԼՂ-ից է իրականացվել: Խոսքը, մասնավորապես, Դրմբոնի մետաղական հանքի մասին է»,- ասաց նա:
Քննարկմանը ներկա տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի ֆինանսական հնարավորությունները սուղ են, 2021-ին նվազագույնը 50 միլիարդ, մինչև 100 միլիարդ պետք է ուղղվի պատերազմի հետևանքենրի վերացմանը: Նրա խոսքով, Արցախի պաշտոնյաներն ասում են, որ նախնական գնահատականներով 1,5 միլիարդ դոլարի կորուստ ունեն՝ անշարժ գույք, շարժական, տնտեսություն:
«Առաջին խնդիրը, որ պետք է լուծեր իշխանությունը, արձանագրել, փաստագրել ինչ կորուստներ ունենք»,- նշեց տնտեսագետը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՆԱ-ի անկումը կհասնի 8-8,5 տոկոսի. Տնտեսագետ
- Վերջին շաբաթներին եղել է կապիտալի արտահոսք. Ատոմ Մարգարյան
- Մենք չափից ավելի զգույշ ենք ուզում լինել հատկապես ֆինանսական շուկայում. Վահագն Խաչատրյան
- Քաղաքական անորոշությունները դառնում են տնտեսական ֆակտորներ, որոնք լուրջ ազդեցություն են ունենում. Ջրբաշյան
- Տնտեսվարողների կողմից դոլարի պահանջարկը բերել է նրա գնի բարձրացման. ԿԲ նախագահ
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով
- Գնանկման համար դոլար պետք է ներարկվի շուկա, որին ԿԲ-ն չի գնում
- ԿԲ-ն ու կառավարությունը ի վիճակի չեղան մեր տնտեսությունը նախապատրաստելու այս արժեզրկմանը. Սուրեն Պարսյան
- Թաթուլ Մանասերյան. Քաղաքական այս թիմը պետք է հեռանա, քանի որ շատ լուրջ նյութական վնաս է հասցնում նույնիսկ իրենց ընտանիքներին
- Կապիտուլյացիայից մինչև պարենային անվտանգության խնդիրներ և հացի թանկացում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան