6 ամիս ժամկետով 200 հազար դրամ կհատկացվի պատերազմում վիրավորվածներին
«Այն հիվանդությունների գծով, որոնց դեպքում ակնհայտ է՝ քաղաքացիներն առաջիկայում ստանալու են հաշմանդամության խումբ, մինչև այդ խմբի ստացումը, հնարավորություն կունենան հիմնադրամի կողմից ստանալ աջակցություն՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով»,- կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը հաստատելու մասին նախագիծը:
Նա հայտնեց, որ համաձայն «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին» օրենքի՝ հիմնադրամի կողմից աջակցություն են ստանում հաշմանդամություն ստացած անձինք, սակայն քանի որ գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում մինչև կարգի հաստատումը, նախագծով առաջարկվում է, տալ միջանկյալ լուծում:
Նախարարաը հայտնեց, որ հիմնադրամը յուրաքանչյուր ամիս տրամադրում է աջակցություն 100 հազար դրամի չափով, իսկ նախագծով առաջարկվում է այդ գումարն ավելացնել ևս 200 հազար դրամով՝ պետբյուջեի միջոցներով՝ 6 ամիս ժամկետով՝ մինչև հիմնադրամի հիմնական շահառու դառնալը:
Նախագծով սահմանվում է, որ ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողը ճանաչվել է հիմնադրամի շահառու, կամ լրացել է վճարման 6 ամիսը, կամ էլ եթե որոշում կայացնելուց հետո քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել են տեղեկություններ, որ զինծառայողը վնասվածքը կամ խեղումը ստացել է զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու կամ դասալքության կամ կամովին գերի հանձնվելու կամ մարտադաշտն ինքնակամ լքելու հետևանքով և այլն:
Հարակից հրապարակումներ`
- Ամսական 100 հազար դրամ աշխատավարձով աշխատանք՝ տեղահանված արցախցիների համար
- Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքներ. Տիգրան Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա